Կայուն գործարարության զարգացման ղեկավար

ՔՈ ԴԵՐԸ

Մենք փնտրում ենք հեռատես և ռազմավարական մտածողությամբ Կայուն գործարարության զարգացման ղեկավարի, ով կապահովի մեր գործող բիզնեսների՝ հյուրանոցի, այցելուների կենտրոնի, մեղրի արտադրության սահուն աշխատանքն ու աճը, և կնպաստի մեր ընդլայնմանը գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների և այլ եկամուտ գեներացնող ուղղություններում։

Մենք փնտրում ենք թիմակից, ով ունի բազմաբնույթ փորձ բիզնես ռազմավարության, կառավարման և աճի ոլորտում՝ միաժամանակ ունենալով սոցիալական ազդեցություն ունենալու ձգտում։ Նա սերտորեն աշխատելու է Հիմնադրամի ղեկավար թիմի հետ՝ սահմանելու բիզնես ռազմավարություններ, խթանելու կատարողականը և ապահովելու մեր բիզնես գործընթացների կայունությունը։

ՔՈ ԹԻՄԸ

Կայուն գործարարության զարգացման ղեկավարի դերը ստանձնելով՝ դու միանալու ես ՔՈԱՖ-ի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի COO-ի անմիջական առաջնորդությամբ։

ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՃ
  • Վերահսկել մեր գործող բիզնես բաղադրիչների ամենօրյա աշխատանքը՝ ապահովելով, որ դրանք համապատասխանեն Հիմնադրամի կատարողական և ֆինանսական նպատակներին։
  • Սահմանել KPI-ներ, խթանել կատարողականը և ապահովել, որ բիզնես ստորաբաժանումները համահունչ լինեն COAF-ի ընդհանուր նպատակներին։
  • Վերահսկել ոլորտային միտումները և շուկան՝ նոր բիզնես հնարավորություններ և նորարարական պրակտիկաներ հայտնաբերելու համար։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • Զարգացնել և կառավարել բիզնես բյուջեները՝ ապահովելով ռեսուրսների օպտիմալ բաշխումը։
  • Վերլուծել ֆինանսական հաշվետվությունները՝ կիրառելով նոր մոտեցումներ և լուծումներ բիզնես արդյունքները բարելավելու համար։
  • Ապահովել, որ բիզնես ուղղվածությունների գեներացված շահույթները արդյունավետորեն ներդրվեն սոցիալական նախագծերի մեջ։
ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ
  • Ղեկավարել և զարգացնել բարձր արդյունավետություն ունեցող թիմ բիզնես ստորաբաժանումներում։
  • Խթանել համագործակցությունը բաժինների միջև՝ ապահովելու համահունչ և արդյունավետ համագործակցություն։
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
  • Համագործակցել տարբեր օղակների հետ՝ ռեսուրսներ, համագործակցություններ և ներդրումներ ապահովելու համար, որոնք կնպաստեն եկամուտների հոսքերի հետագա տարբերակմանը։
  • Կառուցել հարաբերություններ համայնքի անդամների, հաճախորդների, մատակարարների և գործընկերների հետ՝ նպաստելու բիզնեսի և սոցիալական ազդեցության ընդլայնմանը։
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
  • Ապահովել, որ բիզնես բոլոր գործընթացները համահունչ լինեն Հիմնադրամի առաքելությանը։
  • Խթանել նախաձեռնություններ, որոնք նպաստում են կայունությանը, էթիկական պահանջներին և համայնքի ներգրավվածությանը։
ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ԳԻՏԵՍ
  • Բակալավրի աստիճան բիզնեսի վարչարարության, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն (MBA կամ համարժեք)։
  • Ֆինանսական հմտություններ՝ բյուջեի կառավարման, ֆինանսական վերլուծության և շահույթի օպտիմալացման փորձով։
  • Ապացուցված փորձ բիզնես ռազմավարություններ մշակելու և իրականացնելու ոլորտում, որոնք խթանում են բիզնեսի աճն ու կայունությունը։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
  • Գերազանց առաջնորդական և թիմի կառավարման հմտություններ՝ համագործակցող և արդյունքներին ուղղված մոտեցմամբ։
  • Գերազանց հաղորդակցման, բանակցությունների և հարաբերությունների կառուցման հմտություններ։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
  • Առնվազն 10 տարվա փորձ բիզնես զարգացման, ռազմավարական կառավարման կամ գործառնությունների ոլորտում, նախընտրելի է՝ տարբեր ոլորտներում (հյուրանոցային բիզնես, գյուղատնտեսություն, արտադրություն)։
  • Հեռատես մտածող, ով կարող է բացահայտել և կիրառել նոր հնարավորություններ։
  • Սոցիալական ազդեցության, կայունության և համայնքային զարգացման նկատմամբ հետաքրքրություն։
ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Կատարողականի հիման վրա բոնուսներ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2024թ․ նոյեմբերի 15-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org