Հյուրանոցի մաքրության վերահսկող

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես հյուրընկալության և սպասարկման ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում մաքրության վերահսկողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Համակարգել հյուրանոցի մաքրուհիների և լվացքատան աշխատակցի աշխատանքները, կազմել աշխատանքային գրաֆիկ և հետևել աշխատանքային ժամերին։
  • Մշակել հյուրանոցի ընդհանուր տարածքի մաքրության գրաֆիկը՝ ըստ տարածքների, ժամանակահատվածի և պատասխանատու մաքրուհու, հետևել, որ այն ճշգրտորեն իրականացվի։
  • Մշակել է սենյակների և տարածքների մաքրման ընթացակարգեր, ներկայացնել մաքրուհիներին և հետևել ընթացակարգերի պահպանմանը։
  • Ստուգել սենյակների մաքրությունը հյուրերին տրամադրելուց առաջ՝ համոզվելով, որ սենյակների պարագաների դասավորվածությունը համապաատսխանում են սահմանված կարգերին և չափանիշներին։
  • Հետևել, որ հյուրանոցի սենյակների, ընդհանուր տարածքի, համագումարների համար նախատեսված սենյակների, ռեստորանի և դրսի հատվածի մաքրությունը լինի գերազանց։
  • Հետևել, որ մաքրման աշխատանքները կազմակերպվեն այնպես, որ որևէ վնաս չհասցվի ապակիներին, շինությանը, առկա գույքին, գործիքներին, սարքավորումներին և միջոցներին։
  • Հսկել, որ սահմանված ժամկետներում իրականացվեն Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ապակիների մաքրման աշխատանքները։
  • Հետևել լվացքատան աշխատանքներին, նպաստել, որ անկողնային պարագաների պիտանելիությունը երկարատև լինի։
  • Հսկել սենյակային պարագաների և տնտեսական ապրանքների պահեստը, իրականացնել ամսական գույքագրում, համագործակցել հյուրանոցի հաշվետարի հետ։
  • Համագործակցել է ընդունարանի աշխատակիցների հետ՝ տեղեկացված լինելու ժամանող հյուրերի և միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս տեղեկանել սենյակների մաքրման կարգավիճակի մասին։
  • Քաջատեղյակ լինել մաքրող պարագաների և նյութերի կիրառելիության և ճիշտ օգտագործման մասին, նպաստել, որ նյութերը օգտագործվեն նպատակային և խնայողաբար։
  • Ներկայացնել հաշվետվություններ Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ղեկավարին՝ ըստ անհրաժեշտության։

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում մաքրության պատասխանառուի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Սպասարկման ոլորտի առանձնահատկություններին, քանի որ ունես սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։
  • Թիմի ղեկավարման հմտություններին, քանի որ ունես թիմ առաջնորդելու փորձ։
  • GSuite համակարգով աշխատանքին։
  • Անգլերենի և ոուսերենի։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։
  • Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին։
  • Համակարգային մոտեցում կիրառել աշխատանքի ընթացքում։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Պարտաճանաչ և արագաշարժ։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը՝ 2024թ․ նոյեմբերի 8 -ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org