ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության և սպասարկման ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում բարմենի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Վարել հյուրանոցի բարի ընդհանուր աշխատանքները։
- Տիրապետել բարի մենյուին, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, կոկտեյլների և տարատեսակ սուրճերի պատրաստման կարգին։
- Պատրաստել բարի մենյուի խմիչքները՝ ըստ պատվերների։
- Վարել բարի պահեստը, պատվերների պահանջարկը ներկայացնել անմիջական ղեկավարին։
- Ընդունել և պահեստավորել անհրաժեշտ ապրանքները։
- Վերհանել հաճախորդների կարիքները, ցանկությունները, մշակել համապատասխան առաջարկներ։
- Պարբերաբար օժանդակել մենյուի թարմացման աշխատանքներին։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում բարմենի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի Ռեստորանի վերահսկողի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերեն բանավոր խոսքին։
- Սպասարկման ոլորտի առանձնահատկություններին, քանի որ ունես սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։
- Ռուսերեն բանավոր խոսքին՝ որպես առավելություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին։
- Հաճախորդների հետ հաղորդակցվել բարեհամբույր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Պարտաճանաչ և արագաշարժ։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ հոկտեմբերի 31 -ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։