ՍԵՐՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱԾԻԼ

Ձևավորելով գյուղաբնակ երիտասարդության մրցունակ սերունդ

ՄԻԱՑԵՔ ՔՈԱՖ-Ի «ԴԵՊԻ ԴՊՐՈՑ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ ԵՎ ԱՋԱԿՑԵՔ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այս տարի մեր առաքելությունն է աջակցել ՔՈԱՖ Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնին, որն ապահով միջավայր է Հայաստանի 5 գյուղական համայնքի 400 երեխայի համար: Դրամահավաք-արշավի նպատակակետը 120,000 ԱՄՆ դոլարն է, որի միջոցով մենք կարող ենք շարունակել հասանելի դարձնել վաղ մանկության զարգացման, դպրոցին պատրաստվելու ծրագրերը և ստեղծել ստեղծագործականությունն ու մտավորը խրախուսող առողջ միջավայր։ Լրացնելով ռեսուրսների բացը՝ ՔՈԱՖ-ը ձգտում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մանուկներին ու նրանց ընտանիքներին տրամադրել սեփական ներուժն իրացնելու համար անհրաժեշտ գործիքներ։ Վաղ մանկան կրթությունից մինչև հոգեբանական աջակցություն, խոսքի զարգացումից մինչև սոցիալական ծառայություններ. կենտրոնը գյուղի լուսավոր կետերից է շատ ու շատ փոքրիկների համար:

ՔՈԱՖ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Վաղ մանկան կրթության մեր ծրագիրը ներառում է միջառարկայական կրթական ակտիվություններ 3-6 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ արվեստի, երաժշտության, թատերարվեստի, խաղերի և ֆիզիկական վարժությունների դասընթացներ: Այս ծրագրերի միջոցով մենք բացահայտում ենք երեխաների ուժեղ կողմերը, շարժում հետաքրքրասիրությունը, խթանում սովորելու ցանկությունը:

Մեր հոգեբանական ծառայությունները կենտրոնացած են երեխաների բարեկեցության, հոգեկան առողջության պահպանման վրա, որի միջոցով էլ հարթվում է դեպի կենսուրախ և հավասարակշռված մեծահասակ դառնալու ճանապարհը։ Մենք նաև տրամադրում ենք հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծնողներին՝ օգնելով նրանց հաղթահարել իրենց երեխաների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են ուսման դժվարությունները, բուլինգը, դպրոցի հետ կապված սթրեսը և այլ կարևոր թեմաներ:

Մենք 3 և բարձր տարիքային խմբի երեխաներին առաջարկում ենք լոգոպեդական համապարփակ ծրագիր, որը համատեղում է շտկողական աշխատանքների անհատական ու խմբային ձևաչափերը։ Այն նպաստում է դպրոցին նախապատրաստվելուն և գրագիտության հմտությունների զարգացմանը՝ վերացնելով լոգոպեդիայի հետ կապված կարծրատիպերը:

Գործի դնելով մեր նվիրված սոցիալական աշխատողների երկարամյա փորձը՝ մենք ձգտում ենք գյուղաբնակ ընտանիքների սոցիալական ու տնտեսական կարիքների բավարարմանը։ Մանրակրկիտ գնահատման միջոցով մեր մասնագետներն անհատներին և ընտանիքներին օգնում են վերհանել չբացահայտված ներուժը։ Արդյունքում նրանք սկսում են օգտագործել նախկինում իրենց համար  անհայտ  հնարավորություններն ու ռեսուրսները։

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԹՎԵՐՈՎ

Քարակերտի ԵԸԿ-ի նախորդ տարվա ցուցանիշները

192

երեխա

ընդգրկված է վաղ մանկան կրթության ծրագրերում

197

Անհատ

ստացել է հոգեբանական աջակցություն

108

երեխա

թիրախավորված թերապիայի միջոցով հաղթահարել է խոսքի և ուսման դժվարությունները

178

Ընտանիք

օգտվել է սոցիալական աշխատողի ծառայությունից

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱ ԱՐԺԱՆԻ Է ԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՅՐԻ. ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՅՆ

Աջակցելով այս դրամահավաք-արշավին՝ դուք ուղիղ ներդրում եք կատարում Հայաստանի մանուկների ապագայի վրա։ Միացեք մեր առաքելությանը։ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԱՆԿԱԽ ՉԱՓԻՑ, ԵՐԵԽԱՅԻՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻ Է ՄՈՏԵՑՆՈՒՄ ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ, ՈՐՏԵՂ ՆԱ ԿԱՐՈՂ Է ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎ ՈՒ ՍԻՐՎԱԾ ԶԳԱԼ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԵՎ ԵՐԱԶԵԼ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ: Նվիրաբերեք այսօր, ոգեշնչեք ու փոխակերպեք գալիք սերնդի կյանքերը։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ

$150

Աջակցություն 1 երեխային 6 ամսվա համար

$300

Աջակցություն 1 երեխային 1 տարվա համար

$600

Աջակցություն 2 երեխային 1 տարվա համար

$900

Աջակցություն 3 երեխային 1 տարվա համար

$1,200

Աջակցություն 4 երեխային 1 տարվա համար

$1,500

Աջակցություն 5 երեխային 1 տարվա համար

$10,000

Կենտրոնի 1 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն

$60,000

Կենտրոնի 6 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն

$120,000

Կենտրոնի 1 տարվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն

$150

Աջակցություն 1 երեխային 6 ամսվա համար

$300

Աջակցություն 1 երեխային 1 տարվա համար

$600

Աջակցություն 2 երեխային 1 տարվա համար

$900

Աջակցություն 3 երեխային 1 տարվա համար

$1,200

Աջակցություն 4 երեխային 1 տարվա համար

$1,500

Աջակցություն 5 երեխային 1 տարվա համար

$10,000

Կենտրոնի 1 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն

$60,000

Կենտրոնի 6 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն

$120,000

Կենտրոնի 1 տարվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հետևեք մեզ՝ նախագծերի զարգացումներն ու վերջին նորությունները բաց չթողնելու համար։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org