Ջո Մանգանելոյի ուխտագնացությունը դեպի Հայաստան. ճամփորդություն ժառանգության և հույսի ուղիներով

Մայիսին հանրահայտ դերասան, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի անդամ Ջո Մանգանելոն փոխակերպող ճամփորդություն ունեցավ։ ՔՈԱՖ-ի հրավերով Ջոն, նրա ընկերուհի Քեյթլին Օ՛Քոնորը և նրա սիրելի շունը՝ Բաբլզը, տասն օր անցկացրին Հայաստանում: Այդ ողջ ընթացքում նրանք բացահայտեցին դերասանի նախնիների հայրենիքը և տեղում ծանոթացան այն ծրագրերին, որ ՔՈԱՖ-ն իրականացնում է գյուղական համայնքները հզորացնելու նպատակով։

Մանգանիելոյի համար այս ուղևորությունը տուն վերադառնալու պես էր: Նրա մայրական տատը՝ Հայոց ցեղասպանություն վերապրած Թերվիզ (Ռոզա) Դարաքջյանն է, որը փախստականների ճամբարում լույս աշխարհ է բերել Ջոյի տատին՝ Սիրարփիին։ Ի հիշատակ իր հարազատների՝ Ջոն Ծիծեռնակաբերդում (Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր) ծառ տնկեց՝ որպես կյանքի և Հայաստանում իր սերնդի շարունակության խոհրդանիշ։

Ճամփորդության ընթացքում Ջոն հնարավորություն ունեցավ այցելել Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն՝ ժամանակակից կրթական հաստատություն, որը սպասարկում է հարակից գյուղերի հազարավոր երեխաների: Այստեղ դերասանը երկար ժամանակ անցկացրեց ուսանողների հետ՝ մասնակցելով դերասանության, կինոարտադրության և պատմասացության շուրջ քննարկումների: Թե՛ Ջոյի և թե՛ ՍՄԱՐԹացիների համար սա միասնության պահ էր, որն ընդգծում էր կրթության ու արվեստի փոխակերպող ուժը:

Մանգանելոն հասցրեց այցելել նաև ՔՈԱՖ Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոն, որտեղ շահառու փոքրիկների հետ զբաղվեց մատնանկարչությամբ: Այսպիսով, նա ականատես եղավ, թե ինչպես են ՔՈԱՖ-ի ծրագրերը դրականորեն փոխակերպում մարդկանց կյանքերը՝ կարևորագույն կրթական ռեսուրսների տրամադրումից մինչև երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացում և ինքնավստահության ձևավորում: Դերասանը հուզվեց այն ուրախությունից, որը տեսավ երեխաների աչքերում:

«Ես պարզապես հիանում եմ այն փաստով, որ ՔՈԱՖ-ը շրջանցել է ցանկացած «արդարացում» ու երեխաներին տվել է այն գործիքները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու, շրջանակներից դուրս գալու և աշխարհը տեսնելու համար… Դա փոխում է երկիրը ներսից և դա այնքան գեղեցիկ է»,-նշում է Ջոն:

Մանգանելլոյի ուխտագնացությունը Հայաստան ոչ միայն ճամփորդություն էր երկրի տարածքում, այլև ճամփորդություն ժամանակի ու պատմության մեջ, որը դերասանին հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ իր անձնական ժառանգությունը: Սա նաև Հայաստանի մանուկների ու համայնքների հզորացման, ինչպես նաև ապագա սերունդների համար ավելի պայծառ ապագա ձևավորելու ուղղությամբ տարված ՔՈԱՖ-ի աշխատանքի վառ վկայությունն էր:

Հետևեք մեզ՝ նորությունները բաց չթողնելու համար և, եթե դիտարկում եք նվիրաբերություն կատարել մեր կրթական, առողջապահական, տնտեսական և/կամ սոցիալական զարգացման նախաձեռնություններին, այցելեք այստեղ: Միասին մենք կարող ենք փոխել աշխարհը դեպի լավը:

Վերջին հրապարակումները

Ջո Մանգանելոյի ուխտագնացությունը դեպի Հայաստան. ճամփորդություն ժառանգության և հույսի ուղիներով

Զարգացնելով գյուղական առողջապահության ոլորտը. Դսեղում բացվեց նոր առողջության կենտրոն

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org