Հյուրանոցի ադմինիստրատոր

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (90%)

  • Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
  • Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
  • Արձագանքել հարցումներին և տրամադրել հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Ընդունել վճարումներ՝ խիստ հետևելով ընդունված ընթացակարգին։
  • Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
  • Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (10%)

  • Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված ընդունարանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր խոսքին։
  • Համակարգչային ծրագրերին. հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
  • Հաճախորդների հետ հաղորդակցվել պրոֆեսինալ մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
  • Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Սոցիալապես պատասխանատու:
  • Շարունակական կրթության գաղափարի կրող:
  • Պատասխանատու և հաշվետու:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը 2024թ․-ի՝ հուլիսի 31-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org