ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

Ուրախ ենք հայտնել, որ մեր թիմի կողմից 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: Այսպիսով, հաղթելով մրցույթում՝ դրանք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից և 2024-2025 ուսումնական տարվանից սկսած հանրապետության ամբողջ տարածքում կկիրառվեն որպես հիմնական դպրոցական դասագրքեր:

Այս բացառիկ նվաճումը ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի թիմի և դասագրքերի հեղինակ-ուսուցիչների անգնահատելի նվիրման և աշխատանքի արդյունք է: Վերջիններիս ներգրավվածությունը հատկապես էական է դասավանդման երկարամյա փորձի տեսանկյունից։ Դպրոցականների կարիքների և մարտահրավերների մասին ունեցած նրանց խորը պատկերացումը մեծապես օգնել է արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործում։

Դասագրքերի կազմման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եղել է ՔՈԱՖ-ի վստահելի ու կարևոր գործընկերը։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանց բովանդակությունը փորձարկվել և բարելավվել է հիմնադրամի ու դեսպանատան համատեղ անգլերեն կրթական ծրագրերի շրջանակներում։ Այն ուսանողները, որոնք արդեն իսկ սովորել են այդ նյութերով, ոչ միայն բարելավել են իրենց լեզվական գիտելիքները, այլև ձեռք են բերել արժեքավոր հմտություններ՝ ինչպիսիք են հանրային խոսքը, քննադատական մտածողությունը և հետազոտական կարողությունները:

ՔՈԱՖ-ի անգլերեն նոր դասագրքերի առանցքային կետերից են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ դրանք ինտերակտիվ ու ներգրավող են։ Այս մոտեցումը դասապրոցեսը դարձնում է առավել գրավիչ ու հետաքրքիր, իսկ ուսումնառությունը հենվում ոչ այնքան տնային աշխատանքների, որքան դասարանում ստացած գիտելիքի և այն գործականում կիրառելու վրա։

«ՔՈԱՖ-ի համար սա հսկայական նվաճում է»,-նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը,-«Անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ, մեր դասագրքերը նաև զարգացնում են այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը և հետազոտական կարողությունները։ Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մեր մշակած դասագրքերը վճռորոշ դեր կունենան գալիք սերնդի պայծառ ապագայի ուրվագծման գործում»։

ՔՈԱՖ-ը հանձնառու է տրամադրել բարձրորակ կրթական ռեսուրսներ, որոնք ոչ միայն կբարելավեն լեզվի իմացության մակարդակը, այլև դպրոցականներին կօժտեն 21-րդ դարի հմտություններով և կօգնեն ընդլայնել նրանց մտահորիզոնը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ՔՈԱՖ-ի՝ պետական նոր չափորոշչին համապատասխան դասագրքերը հայտնվեն հայաստանցի դպրոցականների դասասեղաններին՝ ընդլայնելով երեխաների կրթական հնարավորությունները:

Ծանոթացեք մեր դասագրքերին ստորև.

3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org