ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Դիմավորեք «Վահէ և Լյուսի» հիմնադրամի և
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի 2024 թ.-ի
ստեղծագործական նախաձեռնությունը

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

✦ Հայ երիտասարդների հզորացում | Զգացեք ստեղծագործական կրթության փոխակերպիչ ազդեցությունը և տեսեք, թե ինչպես է այն անդրադառնում գյուղաբնակ հայ երեխաների տաղանդների ու հմտությունների զարգացման վրա:

✦ Համայնքային զարգացում | Բացահայտեք կրթության, ստեղծագործականության և մշակութային փոխանակման միջոցով համայնքների զարգացման մեր մոտեցումը:

✦ Համագործակցություն | Ականատես եղեք «Վահէ և Լյուսի» հիմնադրամի ու ՔՈԱՖ-ի՝ դրական փոխակերպմանն  ուղղված ջանքերին։

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

✦ Հանրահայտ արվեստագետների մասնակցությամբ աշխատարաններ

Ծրագրի շրջանակում նախատեսվում են արվեստի 6 ուղղությամբ աշխատարաններ, որոնք կիրականացնեն նշանավոր արվեստագետներ Հայաստանից ու արտերկրից։ Դրանք ընդգրկում են հետևյալ ճյուղերը՝ պար, նկարչություն, թվային նկարչություն, երաժշտություն, կատարողական արվեստ և ձայնային ձևավորում:

✦ Ոգեշնչող այցեր մշակութային տարաբնույթ վայրեր

Նպատակ ունենալով երեխաներին ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, ինչպես նաև նրանց ներկայացնել արվեստի ոլորտում կարիերայի զարգացման հնարավորությունները՝ նախաձեռնության ընթացքում կիրականացվեն այցեր մշակութային հայտնի վայրեր։

✦ Արվեստի բաց մրցույթ

Որպես ծրագրի յուրատիպ ամփոփում՝ նախատեսվում է իրականացնել արվեստի բաց մրցույթ, որի նպատակն է ինքնաարտահայտման հարթակ ստեղծել մարզաբնակ տաղանդավոր երիտասարդների համար։ Այս տարի մրցույթի թեման ոգեշնչված է լեգենդներ Շառլ Ազնավուրից և Սերգեյ Փարաջանովից։

✦ Թեմատիկ ցուցահանդես

Գյուղաբնակ երիտասարդների ստեղծագործական տաղանդը հնարավոր կլինի վայելել արվեստի ցուցահանդեսի ընթացքում։ Նշելով տաղանդավոր երկու հայերի՝ Ազնավուրի ու Փարաջանովի 100-ամյակը՝ մենք կիրականացնենք խորհրդանշական ցուցահանդես, որի շրջանակում երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց աշխատանքները։

ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ

Եկեք միասին բացահայտենք ստեղծագործական անսպառ հնարավորությունները Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում: «Վահէ և Լյուսի» հիմնադրամի հետ շարունակական համագործակցության շրջանակում մեզ սպասվում է արվեստի հագեցած ծրագիր՝ ուղղված տաղանդների զարգացմանը, մշակութային փոխանակմանը և նորարարությունների խթանմանը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org