Եկեք ստեղծենք այն միասին
ՔՈԱՖ-ը սկսում է նոր դրամահավաք՝ Արմավիրի Մյասնիկյան գյուղում կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնում բացօթյա հանգստի գոտի և խաղահրապարակ ստեղծելու նպատակով։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Համայնքային նախաձեռնությունը, ամեն տարի բանկի աշխատակիցների ակտիվ ներգրավվածությամբ, իրականացնում է բարեգործական նախաձեռնություններ այն երկրներում, որտեղ բանկը ներդրումներ է կատարում: ՎԶԵԲ-ի Համայնքային նախաձեռնությունն այս տարի՝ որպես նվիրատվության ինքնատիպ ձևաչափ, կկրկնապատկի ՔՈԱՖ-ի նախագծի իրագործմանն ուղղված նվիրատվությունները։ Կրկնապատկվող գումարի առավելագույն չափը 50,000 եվրոն է։ ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոններն առաջարկում են կենսական նշանակության մի շարք ծառայություններ և ներառական ուսումնական միջավայր բնակչության խոցելի խմբերի համար: Մյասնիկյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնը նախատեսում է աջակցել 3-6 տարեկան 300-400 երեխայի, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված բնակչությանը՝ նրանց տրամադրելով վաղ մանկան կրթություն, հոգեբանական աջակցություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված ծրագրեր:
ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնները տրամադրում են կենսական նշանակության ներառական ուսուցում և օժանդակ ծառայություններ Հայաստանի գյուղական համայնքների բնակիչներին: Վաղ մանկան զարգացման այս կենտրոններն առաջարկում են անվճար նախադպրոցական կրթություն, լոգոպեդական և հոգեսոցիալական ծառայություններ՝ աջակցելով գյուղական համայնքների ընտանիքներին և վերաձևակերպելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանդեպ կարծրացած վերաբերմունքը։
Մյասնիկյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնի շրջակա համայնքները բախվում են հսկայական մարտահրավերների՝ 40.8% աղքատության մակարդակով, որը Հայաստանի ցուցանիշային սանդղակում երկրորդն է: Արմավիրցի երեխաների կեսից ավելին ապրում է աղքատության մեջ՝ կենսական նշանակության ծառայությունների լիարժեք բացակայության պայմաններում։ Նրանց բարեկեցության ապահովման տեսանկյունից մեր կենտրոնն էական նշանակություն ունի։
Այսպիսով, ձեր նվիրատվությունը երկարաժամկետ ազդեցություն կունենա՝ օգնելով մեզ կառուցել երազանքների խաղահրապարակ նրանց համար: Այս բացօթյա միջավայրը կնպաստի երեխաների համալիր զարգացմանը (ֆիզիկական, սոցիալական, ներառական)՝ նպաստելով ավելի պայծառ ապագայի ձևավորմանը: Ձեր ներդրումը կարող է վերափոխել կյանքեր և դառնալ հույսի շող Հայաստանի մանուկների համար։
Արմավիրի Մյասնիկյան գյուղի Երեխայի և ընտանիքի կենտրոնը նպատակ ունի աջակցել տարեկան 300-400 երեխայի՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով բնակչության խոցելի խմբերին, ինչպիսիք են, օրինակ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Մեր դրամահավաք-արշավի նպատակային սահմանաչափը 50,000 եվրոն է, որը կկրկնապատկվի ՎԶԵԳ-ի Համայնքային նախաձեռնության կողմից։ Արդյունքում այդ տարածքը երեխաների համար կդառնա սովորելու, խաղալու և զարգանալու անվտանգ միջավայր։
ՎԶԵԲ-ի համայնքային նախաձեռնությունը համաձայնել է կրկնապատկել մինչև 50,000 եվրոյի չափով նվիրաբերությունները՝ պայմանով, որ հավաքվեն անհրաժեշտ միջոցները և պահպանվեն հաշվետվողականության պահանջները: Մենք հասել ենք այս նպատակակակետին, և չնայած նոր նվիրատվությունները չեն կկրկնապատկվի, բայց դրանք կշարունակեն կարևոր մնալ մեզ համար։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ