Ծանոթացեք, ՍՄԱՐԹ քաղաքացի Ասյա Պողոսյանն է Վանաձորից։ Երեք տարի առաջ երեք ընկերուհիներով հայտնվեցին ՍՄԱՐԹ-ում, որտեղ, ինչպես ինքն է պատմում, հասցրեց նոր լեզուներ սովորել, ստեղծագործել ու փափուկ հմտությունների տիրապետել։
Այսան «պրոֆեսիոնալ» կամավոր է ու սովորելու մեծ սիրահար։ Նա խոստովանում է, որ փոքր Վանաձորում իր մտքով անգամ չէր անցնում, որ կարող է մի օր արտասահմանում սովորել։ ՍՄԱՐԹ-ը և կրթական տարբեր ծրագրերով ճամփորդելը նրան օգնեցին ավելի մեծ երազել, ու շուտով նա հոգեբանություն կուսումնասիրի արտերկրում։
Նաև դիտեք Ասյայի մասին պատմող փոքրիկ տեսանյութը։