«Քոֆիշոփ քոմփնի» սրճարանների ցանցից գնված յուրաքանչյուր գավաթ սուրճի վաճառքի արդյունքում 10 դրամ գումար փոխանցվում է ՔՈԱՖ-ին
«Մի գավաթ բարություն» նախաձեռնությունն այստեղ է՝ նշելու «Քոֆիշոփ Քոմփանի» ընկերության 10-ամյակն ու աջակցելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի փոխակերպող ծրագրերին։ Այսպիսով, նշված սրճարանների ցանցից գնված յուրաքանչյուր #ԲարությանԳավաթ (սուրճի կամ մեկ այլ ըմպելիքի տեսքով), որը հաճախորդը կվերցնի իր հետ (takeaway) կապահովի վաճառքի արդյունքում գոյացած հասույթի մի մասի նվիրաբերումը ՔՈԱՖ-ին։
Այս բարեգործական նախագծի նպատակն է բարելավել մանուկների կյանքը Հայաստանի գյուղական համայնքներում և ապահովել նրանց փայլուն ապագան:
Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործությունից ոգեշնչված այս նախաձեռնության առաջին բարության գավաթը երևանցի սրճասերների ձեռքում հայտնվեց 2020 թվականին։ Այսօր, մեր սիրելի սրճարանի 10-ամյակի առթիվ, մենք վերսկսում ենք այն՝ հրաշալի թարմացումով։ Այսուհետ ՔՈԱՖ-ի շրջանավարտները «Քոֆիշոփ Քոմփանի»-ի հրուշակեղենի արտադրամասում կպատրաստեն շոկոլադե թխվածքաբլիթներ՝ ձեզ տրամադրելով նաև «քաղցր բարություն» անելու հնարավորություն։ Նշված թխվածքաբլիթների վաճառքից գոյացած հասույթի 100%-ը կուղղվի ՔՈԱՖ-ի ծրագրերին:
Բացահայտեք քաղաքի «ամենաբարի» սուրճի մշակույթը, վայելեք մի գավաթ սուրճ և քաղցրավենիք՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի մանուկների կյանքի որակի բարելավմանը:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ