ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու ակտիվ ես ու նպատակասլաց, սիրում ես ստեղծագործել և աշխատել 3-6 տարեկան երեխաների հետ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի «Երեխայի և ընտանիքի կենտրոն»-ի մանկան զարգացման հոգեբանի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Մանկան զարգացման և վաղ ուսուցման խմբերի վարում (60%)
- Իրականացնել խմբային զարգացնող աշխատանքներ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
- Իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների ընթացիկ հետազոտում և գնահատում` երեխաների զարգացման առանձնահատկությունները և խանգարումները բացահայտելու նպատակով:
- Ստեղծել երեխաների հետ աշխատանքի անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող ուսումնական միջավայր։
- Յուրաքանչյուր երեխայի համար կազմել անհատական գործ և լրացնել համապատասխան փաստաթղթերը՝ ստեղծելով տվյալների էլեկտրոնային բազա:
- Կազմել և իրականացնել խմբային զարգացման տարբեր ծրագեր։
Աշխատանք ծնողների հետ (30%)
- Պատրաստել տարբեր նյութեր և երեխաների ծնողների հետ իրականացնել վարժանքներ, հանդիպում-քննարկումներ դաստիարակության, երեխաների զարգացման առանձնահատկությունների, խնդիրների հաղթահարման վերաբերյալ:
- Պարբերաբար իրազեկել ծնողներին երեխաների հետ տարվող աշխատանքների մասին՝ նրանց դարձնելով այդ աշխատանքների անմիջական մասնակից:
- Անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ` երեխայի հաջողությունների, առաջընթացի վերաբերյալ տեղեկացնելու և համատեղ աշխատանքի ծրագրերի քննարկման նպատակով։
Անհատական խորհրդատվություն (10%)
- Իրականացնել անհատական խորհրդատվություններ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
- Անհրաժեշտության դեպքում ծնողներին անհատական խորհրդատվություն տրամադրել երեխայի դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։
ՔՈ ԹԻՄԸ
Մանկան զարգացման հոգեբանի դերը ստանձելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես հոգեբանական ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Զարգացման, տարիքային հոգեբանության հիմունքներին, քանի որ ունես բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
- Կրթական քաղաքականությանը:
- Համընդհանուր ներառարականության քաղաքականությանը:
- Գրավոր և խոսակցական հայերենին գերազանց, ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Մատուցել հոգեբանի որակյալ ծառայություններ, քանի որ ունես ավելի քան 2 տարվա աշխատանքի փորձ, մասնավորապես երեխաների հետ խմբային աշխատանքի փորձ։
- Տարբեր հոգեբանական, զարգացնող ծրագրեր կազմել և իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
- Սահմանել աշխատանքի առաջնահերթություններ:
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և պահպանել վերջնաժամկետները։
- Նորագույն տեխնոլոգիաներից օգտվել և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործել։
- Արդյունավետ համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ:
- Սերտ համագործակցել համայնքի նախադպրոցական և առողջապահական հաստատությունների հետ։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Ստեղծարար և նորարար
- Շարունակական կրթության գաղափարի կրող
- Պատասխանատու, հաշվետու
- Փոփոխությունների ջատագով
- Նախաձեռնող և մոտիվացված
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես
- Մրցակցային աշխատավարձ
- Առողջության ապահովագրություն
- 35 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր
- Մասնագիտական աճի հնարավորություններ
- Կատարողականի բոնուս
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Դիմիր մինչև 2024 թ.-ի մարտի 15-ի օրվա ավարտը։
Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։