Արմավիրի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմքերը գցված են

Հունվարի 17-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հագոփ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ և համընկնում է ՀՀ Կառավարության՝ Արմավիրի մարզի զարգացման ռազմավարության ուղղությունների հետ։

Ի՞նչ ակնկալել ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնից

ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնը զարգացման ծրագրերի ու ծառայությունների լայն շրջանակ կառաջարկի Արմավիրի մարզի երեխաների համար, որոնց թիվն այս պահին ապագա կենտրոնի շահառու դիտարկվող 14 համայնքում 3,000-ից ավելի է։ Ներառելով վաղ մանկան կրթության, լոգոպեդական, հոգեբանական և սոցիալական աշխատողի ծառայությունները՝ կենտրոնը նաև կիրականացնի ծնողների համար նախատեսված սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և բազմակողմանի իրազեկման նախաձեռնություններ։

Ամերիկահայ բարերար Հագոփ Յուրեջյանի շարունակական նվիրվածությունը

«ՔՈԱՖ-ի հետ իմ համագործակցությունը մեկնարկել է հենց այստեղ՝ Արմավիրում»,-նշում է պարոն Յուրեջյանը։- «Երբ առաջին անգամ այցելեցի ՔՈԱՖ Քարակերտի կենտրոն, անչափ տպավորվեցի, հատկապես որ այդ ամենն արվում է երեխաների ու նրանց ընտանիքների համար։ Դա ինձ իսկապես մեծ ուրախություն պատճառեց, և ես վստահ եմ, որ Մյասնիկյան գյուղում կառուցվող այս կենտրոնը նույնպես կարևոր դեր կխաղա տեղի ու հարակից համայնքների մանուկների համար»։

Մարզպետի ոգևորիչ ելույթը

Նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանն իր բացման խոսքում ասաց.«Համայնքի ղեկավարի պաշտոնում ինձ համար ամենաոգևորիչ մեկնարկը կարող էր լինել այս նախագիծը։ Ես ուրախ եմ, որ մեր ճակատագիրը որոշելու մանդատը կտանք այնպիսի մարդկանց, ովքեր նմանօրինակ զարգացած միջավայրից են դուրս գալիս։ Առանձնակի ուրախ եմ ՔՈԱՖ-ի հետ համագործակցելու համար, իրականում այս մեգանախագիծը ավելի, քան պարտավորեցնող է»։

Հզորացնելով Հայաստանի հանրապետությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է. «Երեխաների շուրջ կատարված յուրաքանչյուր նախաձեռնություն ուղիղ ներդրում է Հայաստանի հանրապետության զարգացման և ամրացման մեջ»։

ՔՈԱՖ-ի փոխակերպող ազդեցությունը

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն ընդգծել է Արմավիրում նման կենտրոն հիմնելու կարևորությունը՝ նշելով. «Ինչպես իր բոլոր նախագծերի, այնպես էլ այս ծրագրի իրականացման ընթացքում ՔՈԱՖ-ը սերտորեն աշխատում է պետական, մարզային և տեղական իշխանությունների հետ՝ ապահովելու տարածաշրջանի առանձնահատուկ կարիքների բավարարումը: Երեխայի և ընտանիքի կենտրոնը դառնալու է նաև եզակի ռեսուրսային կենտրոն Արմավիրի համայնքների դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական և հարակից մասնագետների համար»։

Արմավիր, սպասիր մեզ։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org