Տնից տուն՝ Խնապատից Դեբետ

«Դավի՜թ, բարև։ Հունցը՞ս, կյամը՞ս խաղ անինք (Բարև՜, Դավիթ, ո՞նց ես։ Խաղա՞նք։)»,- հարցիս 3-ամյա Դավիթի դեմքին մի պահ մեղմ ժպիտ հայտնվեց, հետո նա ամոթխած դեմքը արագ թաքցրեց մայրիկի մեջքի հետևում։

Արցախի Խնապատ գյուղից Դավիթը մեկն է այն հազարավոր երեխաներից, ով հասցրել է տեսնել շրջափակում, պատերազմներ ու բռնի տեղահանում։ Նրա «բախտը մի փոքր բերել է», քանր որ մի տնից մեկ ուրիշ հարազատ տուն է եկել։ Դավիթի հայրական տատիկն ապրում է Լոռու մարզի Դեբետ գյուղու, որտեղ էլ այսօր հաստատվել է նրա ընտանիքը։

Դավիթը ՍՄԱՐԹ-ի մանկան զարգացման անկյան նորեկներից է, ով այս կարճ ժամանակում հասցրել է ոչ միայն ընկերանալ ծրագրի հոգեբան Մարինայի հետ, այլև ազատ խաղի ժամանակ հաջողացնում է վերջինիս մազերը հարդարել։ Դա երեքամյա տղայի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։

Մի սենյակ լիքը խաղալիքներից Դավիթն ամենաշատը սիրում է վարսավիրական պարագաները, լեգոներն ու երաժշտական գործիքները։

Տնեցիք արդեն կատակում են, որ Դավիթը լավ վարսավիր կլինի։

Դավիթը մտածում է, թե այս անգամ մայրիկին ինչ նոր սանրվածք անի։

Դավիթը խանդավառվում է երկու դեպքում. երբ անծանոթ մարդիկ նրա հետ արցախի բարբառով են խոսում ու մեկ էլ, երբ ձեռքն է առնում երաժշտական որևէ գործիք։

Դավիթը ընկեր Մարինայի մազերը հարդարելուց բացի, նրա հետ ուրիշ խաղեր էլ է խաղում։

Երեքամյա արցախցին «ոտքի վրա, ձեռի հետ» երաժշտություն, երգ կամ պար հորինելու մեծ վարպետ է։

Իսկ հիմա Դավիթը բժիշկ է։ Պացիենտի ժպիտը վկայում է, որ ինքն ապահով ձեռքերում է։

Դավիթի ավտոների հավաքածուն Դեբետում է թարմացվել։ Մայրիկը՝ Ծաղիկը, ասում է, որ այնքան հապշտապ են դուրս եկել գյուղից, որ չեն հասցրել ոչ մի խաղալիք իրենց հետ վերցնել։

Դավիթը հայրիկի՝ Հովհաննեսի հետ իր նոր տունն է վերանորոգում։

Երեխաների միջազգային բարբառը խաղն է։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org