Հրաշալի նորություններ Բրյուսելից. հոկտեմբերի 25-ին ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են 10 մլն եվրո դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարություն, ըստ որի՝ ՔՈԱՖ-ը կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։
Սա նշանակում է, որ ՔՈԱՖ-ը գալիս է ՍՄԱՐԹացնելու Սյունիքի մարզի միանգամից երկու խոշորացված համայնք՝ Գորիսն ու Կապանը։ Արդյունքում 3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:
Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ Վերջինս խոսքով՝ «Սյունիքում ՍՄԱՐԹ կենտրոնների հիմնումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, հատկապես ներկայիս իրավիճակում»։
Դե ի՞նչ, սպասիր մեզ, Սյունի՛ք։