ՍՄԱՐԹ Ամառ 2023

«Ամառ, ու ապրելն ավելի հեշտ է» (“summertime and the livin’ is easy”),- երգում է Էլլա Ֆիցջերալդը, իսկ մենք շարունակում՝ հատկապես, երբ ՍՄԱՐԹ-ում մեկնարկում են ամառային ծրագրերը։

Ինչպիսի՞ն էր 2023-ի ամառը ՍՄԱՐԹացիների համար և ի՞նչ ձեռքբերումների մասին էր այն. պարզիր՝ ստորև։

«21 հմտություն 21-րդ դարի երիտասարդի համար» խորագիրն արդեն իսկ մատնում է ծրագրի նպատակը, այն է՝ մասնակից երիտասարդներին զինել տեսական ու գործնական գիտելիքներով, օգնել նրանց ձեռք բերել բազմաֆունկցիոնալ հմտություններ, ինչպես նաև սովորածն իրական կյանքում կիրառելու հնարավորություններ ստեղծել։

Այսպիսով, 230-ից ավելի տաղանդավոր ու վառ երիտասարդներ ոտքով-գլխով թաթախվեցին թվով 17 ծրագրի մեջ՝ լեզուներից մինչև ձեռներեցություն ու արվեստ (այդ թվում և՝ ողջ մնալու արվեստ), ճարտարագիտությունից մինչև աթլետիկա ու լաքրոս։ Բացահայտեցին, ուսումնասիրեցին, ստեղծեցին ու փորձարկեցին, իսկ ծրագրի ավարտին մեծ լսարանի առջև ներկայացրին սեփական նախագծերը։

Դե ի՞նչ, ամառն ամփոփում ենք մի քիչ ավելի հմուտ, մի քիչ ավելի ճկուն, մի քիչ էլ (դե իսկ իրականում շաաա՜տ) հրաշալի էմոցիաներով։ Մինչ հաջորդ արևոտ ու արդյունավետ օրեր։

Դուք հավանաբար մտածում եք, թե ինչով են զբաղված սպորտային մահակներով «զինված» այս պատանիները. նրանք ծանոթանում են լաքրոս խաղին։

Դե տեսեք, թե իսկական զինվածը որն է…

Երբ կյանքդ թելից է կախված (բառի բուն իմաստով)։

Ի՞նչ կլիներ, եթե հայտնի ամսագրի շապիկի ստեղծումը վստահվեր ՍՄԱՐԹացիներին։

Վազքը երբեմն առողջարար է ոչ միայն վազորդի, այլև համայնքի համար։ Մարաթոն-դրամահավաքի շնորհիվ Դսեղի առողջության կենտրոնի մանկական անկյունը կհամալրվի զարգացնող խաղերով։

Այ թե ինչպես են լուծվում ոռոգման ջրի խնդիրները ՍՄԱՐԹ ավանի տարածքում։

Մնայուն արժեքներ (Հայկական մշակույթը՝ ՍՄԱՐԹ-ի պատերին)։

Ladies and gentlemen, welcome on board (որտեղ բոլորը անգլերեն են խոսում)։

Կախարդական փայտիկները երբեմն երաժշտական հրաշքներ են գործում։

Մե՞նք ենք խաղացնում տիկնիկներին, թե՞ նրանք՝ մեզ…

Դե ի՞նչ 购买 (ցտեսություն)։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org