Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դսեղի առողջության կենտրոն 

Օգոստոսի 28-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցված Դսեղի առողջության կենտրոն, որը նվիրաբերվելու է պետությանը։ 

Շրջայցի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը ներկայացրել է նորակառույց կենտրոնի նորարարական լուծումներն ու հնարավորությունները՝ նշելով. «Մեր նպատակն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիություն Հայաստանի ավելի լայն գյուղական համայնքների համար՝ սերտորեն համագործակցելով պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հետ»:

Շինարարության բարձրագույն ստանդարտներին համապատասխան այս կենտրոնը շահագործման կհանձնվի առաջիկա երկու ամիսների ընթացքում և կսպասարկի Թումանյանի տարածաշրջանի 7 բնակավայրերի բնակչությանը՝ դառնալով կարևոր հարթակ ՀՀ Առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման բարեփոխումների շրջանակում։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org