Դեկտեմբերի 9-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) պատմական հաջողություն գրանցեց՝ իր 20-րդ ամենամյա Գալայի ընթացքում հավաքելով ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլար: Հանգանակություններն ամբողջությամբ ուղղվելու են Հայաստանի գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի համապարփակ նախաձեռնությունների խթանմանը, որոնք ընդգրկում են կրթության, առողջապահության, հոգեսոցիալական աջակցության և տնտեսական զարգացման կարևորագույն ուղղությունները: Բացի այդ, դրանք կուղղվեն ՔՈԱՖ-ի ընթացիկ H.O.P.E. («Հույս») նախագծի աջակցությանը, որը միտված է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների անհետաձգելի ու երկարաժամկետ կարիքների բավարարմանը:
ՔՈԱՖ-ի 20-րդ ամենամյա Գալայի շրջանակում անվանի դերասան Ջո Մանգանելոն արժանացավ հեղինակավոր մարդասիրական մրցանակի՝ Փիթսբուրգի մանկական հիվանդանոցին աջակցելու և իր ընտանիքի պատմությունը, արմատներն ու հայկական մշակույթը հանրայնացնելու համար: ՔՈԱՖ-ի բարերարներ ու նվիրյալներ Թամար և Ջոն Ախոյանները Լոս Անջելեսից արժանացան «Փրկիր սերունդ» մրցանակին գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի աշխատանքի առաջխաղացման գործում իրենց էական ազդեցության համար:
KTTV FOX11-ի Good Day L.A.-ի հաղորդավար
Աշխարհահռչակ աճուրդավար
ՔՈԱՖ-ի զարգացման գծով տնօրեն
Տարիներ շարունակ ձեր առատաձեռն նվիրաբերությունները կարևոր ազդեցություն են ունեցել Հայաստանի գյուղական համայնքների վրա: Հենց այս շարունակական աջակցության շնորհիվ ՔՈԱՖ-ը կարողացել է ստեղծել անթիվ մարդկանց կյանքը փոխող հնարավորություններ՝ համադրելով նորարարությունը հոգատարության հետ: Մեր նախաձեռնությունների հետագա հաջողությունը կախված է այս հանդիսավոր միջոցառմանը ձեր ներկայությունից և աջակցությունից:
Եթե ցանկանում եք ներդրում կատարել մինչև դեկտեմբերի 9-ի միջոցառման մեկնարկը, խնդրում ենք կապ հաստատել Հայկ Բոյաջյանի հետ այս էլ. հասցեով՝ haig.boyadjian@coaf.org։ $5,000-$1,000,000 պարգևատրման դեպքում առաջարկվում են հանրայնացման առավելություններ, այդ թվում՝ հեռուստատեսային միջոցառման ընթացքում:
Որպեսզի Ձեր հանգիստը Նյու Յորքում համապատասխանի Ձեր սպասելիքներին, մենք ընտրել ենք տարբեր նախասիրություններին ու ճաշակներին հարմար կացարաններ: Ժամանակակից նրբագեղությունից մինչև բուտիկային հմայք. ստորև Դուք կգտնեք տարբերակների լայն ընտրանի, որը հնարավորություն կտա առավել հարմարավետ ու հիշարժան դարձնել Ձեր մասնակցությունը Գալային։
ՔՈԱՖ-ի «1 գիշերակացը՝ $349» հատուկ սակագնից օգտվելու համար խնդրում ենք ամրագրում կատարել այս հղումով կամ զանգահարել 917-409-0800 հեռախոսահամարին և նշել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ սենյակների ամրագրման ժամկետը լրանում է նոյեմբերի 7-ին:
Հյուրանոցը գտնվում է Բարքլի 27 հասցեում (Cipriani-25 Broadway-ից 6 մղոն հեռավորության վրա): Ամրագրել կարող եք, ինչպես առցանց, այնպես էլ զագահարելով 646-880-1999 հեռախոսահամարին։
Հյուրանոցը գտնվում է Նասսաու 123 հասցեում (Cipriani-25 Broadway-ից 6 մղոն հեռավորության վրա): Ամրագրելու համար զանգահարեք 888-428-0930 հեռախոսահամարին կամ անցեք հղումով:
Հյուրանոցը գտնվում է 310 W Բրոդվել հասցեում (Cipriani-25 Broadway-ից 1,3 կմ հեռավորության վրա): Ամրագրելու համար զանգահարեք 212-965-3300 հեռախոսահամարին կամ անցեք հղումով։
Հյուրանոցը գտնվում է Մերսեր 147 հասցեում (Cipriani-25 Broadway-ից 1,6 կմ հեռավորության վրա): Ամրագրելու համար զանգահարեք 888-842-5713 հեռախսահամարին կամ ամրագրեք առցանց:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ