ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՐԹԵԼՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆՔ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ

Ուղղված լինելով շարունակական փոխակերպումներին՝ ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի ծառայությունները այն արդյունավետ միջոցն են, որոնք  լուսավորում են երեխաների և ընտանիքների ուղին Հայաստանի ողջ տարածքում: ՔՈԱՖ-ի ծառայությունները օգնում են Հայաստանի երեխաներին և նրանց ընտանիքներին կայունություն գտնել։ Սոցիալական աշխատողների, հոգեբանների և լոգոպեդների մեր եռանդուն թիմը տրամադրում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ծառայություններ։

Յուրաքանչյուր փուլում ակտիվորեն ներգրավելով ծնողներին՝  մենք նպաստում ենք այնպիսի համայնքի ձևավորմանը, կայացմանը և զարգացմանը, որտեղ առաջնային է փոխըմբռնման և փոխվստահության սկզբունքը։ Մեր բազմամասնագիտական թիմը մեծ ջանք է ներդնում՝ վերաձևակերպելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանդեպ կարծրացած վերաբերմունքը և մոտեցումները։

Հոգեբանական ծրագրերի շահառու
0
Սոց. աշխատողի աջակցություն ստացած ընտանիք
0
Լոգոպեդական ծառայություն ստացած երեխա
0
Վաղ մանկան զարգացման ծրագրի մասնակից
0

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Հայաստանում երեխաների 70%-ը զրկված է նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից, մարզերում այս ցուցանիշը ավելի բարձր է։ Հաշվի առնելով, որ հայաստանցի երեխաների կրթության իրավունքը վտանգված է, մենք չենք կարող անտարբեր լինել ու անգործություն դրսևորել: 

Մանկության վաղ տարիները որոշիչ ժամանակաշրջան են ճանաչողական, սոցիալական, հուզական ու ֆիզիկական աճի տեսանկյունից, ուստի պատշաճ դաստիարակության ու առաջնորդության բացակայությունը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել՝  անջնջելի սպիներ թողնելով նրանց հետագա կյանքի վրա:

ՔՈԱՖ-ի Մանկան զարգացման ծրագիրը նպատակ ունի մեղմել այս խնդիրը 3-6 տարեկան գյուղաբնակ երեխաների շրջանում: Մենք հավատում ենք համակողմանի զարգացման ուժին և ձգտում ենք ստեղծել անվտանգ ու հոգատար միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա զարգանալու հնարավորություն կունենա: Արվեստի, երաժշտության, թատրոնի, խաղերի, ֆիզիկական ակտիվության, ինչպես նաև այլ միջառարկայական կրթական ծրագրերի միջոցով մենք բացահայտում ենք նրանց ուժեղ կողմերը, շարժում հետաքրքրասիրությունը, խթանում սովորելու ցանկությունը:

Մանկան զարգացման ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երեխա գնահատվում է որակավորված հոգեբանների մեր թիմի կողմից, ապա ստանում զարգացման անհատական ծրագիր։ Դա նշանակում է, որ  բոլոր երեխաներին ընձեռնվում են անձնական կարիքներից բխող յուրահատուկ հնարավորություններ՝ միաժամանակ պահպանելով հավասարության սկզբունքը։

ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ

Հայաստանի գյուղական համայնքներում ցածր եկամտի և համատարած գործազրկության դաժան իրողությունները հանգեցրել են սոցիալական այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են աղքատությունը և մարգինալացումը: Կենսունակ սոցիալական պաշտպանության համակարգի բացակայությունն է՛լ ավելի է խորացնում խնդիրները՝ գյուղի բնակչությանը  թողնելով ֆինանսական անկայունության մեջ և դարձնելով է՛լ ավելի խոցելի:

Այս արատավոր խնդիրներից ազատվելու և երկարաժամկետ փոփոխություններ բերելու նպատակով՝ ՔՈԱՖ-ը վերապատրաստում է տեղի նվիրյալ սոցիալական աշխատակիցներին։ Մեր սոցիալական աշխատողներն անում են ավելին, քան հիմնական կարիքների բավարարումն է. նրանք անդրադառնում են նաև սոցիալական փոփոխություններին խոչընդոտող խորքային խնդիրներին: Մանրակրկիտ գնահատման միջոցով մեր սոցիալական աշխատողներն անհատներին և ընտանիքներին օգնում են վերհանել չբացահայտված ներուժը։ Արդյունքում նրանք սկսում են օգտագործել նախկինում իրենց համար  անհայտ  հնարավորություններն ու ռեսուրսները։

ՀԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԳՅՈՒՂԱԲՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆԸ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Ինչպես հայտնի է, խոսքային խանգարումները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման, ուսումնական գործունեության արդյունավետության և սոցիալականացման վրա՝ դժվարացնելով, երբեմն նաև անհնար դարձնելով շփումն ու հաղորդակցումը։ Դրանք կարող են դրսևորվել թե՛ որպես զարգացման բազմազան խանգարումների հետևանք, և թե՛ որպես առանձին, առաջնային խանգարում: Այս տեսանկյունից լոգոպեդը կարևոր դեր է ստանձնում կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների գնահատման և նրանց ցուցաբերվող աջակցության գործընթացում։ 

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դասարանում երեխաների 15%-ն ունի նշված խնդիրը՝ ՔՈԱՖ-ը 3 և բարձր տարիքային խմբի երեխաներին առաջարկում է համապարփակ ծրագիր, որը համատեղում է շտկողական աշխատանքների անհատական ու խմբային ձևաչափերը։ Միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր երեխայի մտավոր և տարիքային առանձնահատկությունները՝ մեր լոգոպեդները ցուցաբերում են անհատական մոտեցում և պարբերաբար կազմակերպում նաև դասընթացներ նախակրթարանների, դպրոցների դասավանդող ուսուցիչների և շահառուների ծնողների համար։

Տարիների ընթացքում մեր ջանքերը բերել են ուշագրավ արդյունքների. 2012 թվականից ի վեր, մեր մասնագետների համառ աշխատանքի արդյունքում ավելի քան 2090 երեխա հաջողությամբ հաղթահարել է խոսքային խանգարումները: Ահա այսպես՝ ականատես լինելով հաջողության տպավորիչ 83,6% ցուցանիշին, մենք հպարտորեն բացահայտում ենք հաղորդակցման կարողություններ փոխակերպող ուժին՝ հնարավորություն տալով բարձրաձայնել և իրականացնել յուրաքանչյուր երեխայի երազանքներն ու հնարավորությունները:

ՀՈԳԱՏԱՐ ԱՃ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՔՈԱՖ-ի հոգեբանական ծառայությունները կենտրոնացած են երեխաների և երիտասարդների հոգեկան բարեկեցության, հոգեկան առողջության պահպանման վրա, որի միջոցով էլ հարթվում է դեպի կենսուրախ և հավասարակշռված մեծահասակ դառնալու ճանապարհը։ Բարենպաստ միջավայրի, խաղային ուսուցման և հետևողական խնամքի միջոցով՝ մենք ամուր հիմք ենք ստեղծում նրանց սոցիալական և հուզական զարգացման համար:

Անհրաժեշտության դեպքում մենք նաև տրամադրում ենք հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծնողներին: Բացի այդ, մենք սերտորեն համագործակցում ենք դպրոցների հոգեբանների հետ։ Մեր գործընկերների հետ մենք մշակում ենք ավելի արդյունավետ մոտեցումներ այնպիսի խնդիրների հաղթահարման համար, ինչպիսիք են ուսման դժվարությունները, բուլինգը, դպրոցի հետ կապված սթրեսը և այլ կարևոր թեմաներ:

ՀԱՑԻԿԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՏՐՈՆ

2021 թվականին Արմավիրի Հացիկ գյուղում ՔՈԱՖ-ը բացեց Երեխաների և ընտանիքի իր առաջին կենտրոնը (CFC)՝ մեկ հարկի տակ միավորելով երեխաների և ընտանիքի համար նախատեսված ծառայությունները: Անվճար և հասանելի նախադպրոցական կրթության, լոգոպեդական ծառայությունների և հոգեսոցիալական աջակցության միջոցով ՔՈԱՖ-ն օգնության ձեռք է մեկնում 5 համայնքի գյուղաբնակներին։

Այս կենտրոնի ֆիզիկական ներկայությունը Արմավիրի մարզում փոխում է հոգեկան առողջության ու սոցիալական խնդիրների հետ կապված կարծրացած վերաբերմունքը և ստեղծում պայմաններ փայլուն ապագա ունենալու համար։

ՔԱՐԱԿԵՐՏԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՏՐՈՆ

ՔՈԱՖ-ը բացառիկ առաջընթաց գրանցեց Արմավիրի Քարակերտ գյուղում Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի բացմամբ, որտեղ էլ հենց երկու տասնամյակ առաջ սկիզբ են առել գյուղական համայնքների զարգացման մեր ծրագրերը։ Արմավիրի այս երկրորդ կենտրոնն ընդլայնում է մեր փոխակերպող ծրագրերի հասանելիությունը ևս 5 համայնքի համար՝ այդպիսով սպասարկվող համայնքների ընդհանուր թիվը հասցնելով 10-ի:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՏՐՈՆ

Արցախի ժողովրդի հանդեպ ունեցած ՔՈԱՖ-ի հանձնառությունը դարձավ կարևոր դրդապատճառ նոր առաջընթացի համար. 2022 թվականին Ստեփանակերտում բացվեց Երեխայի և ընտանիքի կենտրոն։ Տրամադրելով այնպիսի կենսական ռեսուրսներ, ինչպիսիք են վաղ մանկան կրթությունը, լոգոպեդական ծառայությունները, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, մենք ոչ միայն լուծում ենք հրատապ խնդիրները, այլև զարգացնում դիմացկունություն առաջիկա մարտահրավերները հաղթահարելու համար։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org