ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ՔՈԱՖ-ի կայուն տնտեսական զարգացման ծրագիրը գյուղական համայնքների փոխակերպման շարժիչ ուժն է, որը նպաստում է հուսալի բիզնես ձեռնարկությունների ստեղծմանը և ենթակառուցվածքների աճի խթանմանը: Իրականացնելով մանրակրկիտ գնահատումներ և սերտորեն համագործակցելով տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ մենք բացահայտում ենք մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները, ինչը թույլ է տալիս մեզ մշակել հարմարեցված նախագծեր, որոնք բավարարում են յուրաքանչյուր համայնքին բնորոշ կարիքները:

Շահառու
0 +
Սպասարկվող համայնք
0
Գործարկված և արդիականացված բիզնես
0
Կառուցված և վերանորոգված ենթակառուցվածքներ
0 +

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի գյուղական համայնքներում կայուն աճին նպաստելու և ներգրավված քաղաքացիների հնարավորություններն ընդլայնելու հսկայական հնարավորություն կա: Այս տեսլականի մարմնացումը Լոռու մարզում գտնվող ՔՈԱՖ «Կոնցեպտ» հյուրանոցն է՝ Հայաստանի խոշորագույն սոցիալական ձեռնարկությունը, որի միջոցով մենք մեր ջանքերն ուղղում ենք տարածաշրջանի հարուստ բնական պաշարների օգտագործմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Արտացոլելով շրջակա լանդշաֆտի ողջ գեղեցկությունը՝ «Կոնցեպտ» հյուրանոցը ներդաշնակորեն համադրում է ժամանակակից ճարտարապետական դիզայնը բնության հմայքի հետ:

Վերջերս ընդլայնվելով՝ այն արդեն ներառում է նաև համաժողովների կենտրոն, որն առաջարկում է հանդիպումների ընդարձակ սենյակներ և բացօթյա մեծ տարածք՝ գործնական կամ սոցիալական միջոցառումների համար: Իսկ ձեր տպավորություններն առավել բազմազան դարձնելու նպատակով մեր «Կոնցեպտ» ռեստորանը և բարը մատուցում են հայկական խոհանոցի համեղ ուտեստներ՝ պատրաստված տեղական թարմ մթերքներից, ինչպես նաև միջազգային խոհանոցի ախորժահամ սնունդ:

ԴԵԲԵՏԻ ԿԻՐՃԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Տեղակայված լինելով Վանաձորը Վրաստանի սահմանին միացնող Մ6 մայրուղու վրա՝ մեր այցելուների կենտրոնը պատրաստ է բավարարել ձեր բոլոր ճամփորդական կարիքները: Մեր կենտրոնն առաջարկում է հարմարավետության և վայելքի կատարյալ համադրություն՝ տարածաշրջանի կենսունակ մշակույթի մեջ ընկղմվելու հնարավորությունից մինչև հուզիչ արկածներ:

Վայելեք ճանապարհային հարմարավետ սրճարանը, բացահայտեք ձեզ անհրաժեշտ զբոսաշրջային տեղեկությունը և օգտվեք արշավների, հեծանվավազքի, էլեկտրական մեքենաների լիցքավորման ու կայանման հարմարություններից: Դե՞, պատրա՞ստ եք ձեր անմոռանալի ճամփորդությանը Հայաստանի գրավիչ հյուսիսում:

ՔՈԱՖ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՂ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՈԱՖ-ի՝ գյուղերում միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման ծրագրերը կենտրոնացած են գյուղի, գյուղական կլաստերի կամ տարածաշրջանի բազմազան շղթաների զարգացման վրա։ Յուրաքանչյուր գյուղ մեր կողմից մանրակրկիտ գնահատման է ենթարկվում՝ մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները բացահայտելու նպատակով: Մասնագիտացված «Know-how»-ները, հմտությունների ուսուցումը և խորհրդատվությունը տեղական բիզնեսին ընձեռում են արտադրանքի զարգացման շարունակական հնարավորություններ: Ձեռնարկատերերը նաև աջակցություն են ստանում բրենդինգի, շուկայավարման, վաճառքի և ֆինանսական հմտությունների ձեռքբերման ոլորտում՝ իրենց բիզնեսն արդյունավետ կառավարելու համար:

ՀԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԴԵԲԵՏ ԳՅՈՒՂԸ

Գեղատեսիլ Լոռու մարզում գտնվող Դեբետը շուրջ 700 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղ է, որտեղ էլ հենց տեղակայված է ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնը: Իրականացնելով ենթակառուցվածքների և բիզնեսի զարգացման մի շարք ծրագրեր՝ մենք ոչ միայն բարելավում ենք գյուղաբնակների կյանքի որակը, այլև լուծում բնակչության ժողովրդագրական անկման խնդիրը, խրախուսում հասարակության ներգրավվածությունը և ճանապարհ հարթում դեպի զարգացող և ինքնաբավ Դեբետ գյուղ: Ահա մի քանի ձեռքբերում, որոնց մենք հասել ենք մինչ այժմ.

1. Համայնքապետարանի շենքի լայնածավալ վերակառուցում՝ ժամանակակից աշխատանքային տարածքների տրամադրմամբ։

2. Աջակցություն “Debed Delights” («Դեբեդի անուշեղեն») գաստրոնոմիական հաստատության ստեղծմանը, որն առաջարկում է տարածքներ ժամանցի ու աշխատանքի համար, ինչպես նաև ընթրիքի համեղ տարբերակներ:

3. Գեղեցկության սրահի բացում, որը հզորացնում է գյուղաբնակ կանանց՝ մասնագիտական հմտությունների և բիզնեսի կառավարման ուսուցման միջոցով։

4. Փոստային ծառայության մասնաճյուղի բացում՝ Հայաստանի խոշորագույն փոստային ծառայության՝ «Հայփոստ»-ի հետ համագործակցությամբ։

5. Ավտոբուսային նոր կանգառի կառուցում՝ զբոսաշրջային տեղեկատվությամբ, ծածկերով և ապահով նստեցման պայմաններով։

6. Ժամանակակից գրադարանի ստեղծում Դեբետի համայնքապետարանում, որը խրախուսում է համայնքային միջոցառումները և ուսուցումը։

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Կանգնած լինելով նորարարությունների առաջնագծում՝ ՔՈԱՖ-ը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 2021 թվականի հոկտեմբերին միավորվեցին մեկ տեսլականի շուրջ՝ սկիզբ դնելով կաթնամթերքի արտադրության փոխակերպող գործընթացին։ Մեր 4-ամյա հավակնոտ “CheesUp” («ՉիզԱփ») նախագծի շնորհիվ մենք օգնում ենք փոքր ընտանեկան տնտեսություններին հաղթահարել նոր բարձունքներ՝ արտադրելով բարձրորակ պանիր, որը գերազանցում է բոլոր սպասելիքները: Սկսած գյուղատնտեսական հողերի բերրիության բարձրացումից մինչև պանրագործարաններում տեխնոլոգիական սարքավորումների թարմացում. մենք առաջատար ենք գյուղաբնակ վայրերում պանրի արտադրության յուրաքանչյուր ասպեկտի առաջխաղացման գործում։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Համագործակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ՝ ՔՈԱՖ-ը ստանձնել է Լոռին կայուն զբոսաշրջության վայր դարձնելու առաքելությունը։ Մենք հպարտ ենք, որ սկսում ենք այս համապարփակ նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանում զբոսաշրջային երթուղիների ցանցի ընդլայնմանը, տեղական հյուրընկալության և գաստրոնոմիական ծառայությունների առաջարկների ընդլայնմանը, ինչպես նաև առկա տեսարժան վայրերի համալրմանը նոր, էկոլոգիապես մաքուր տարբերակներով, որոնք բնականորեն համալրում են տարածաշրջանի առկա հրաշալիքները։

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Լոռու մարզի գեղատեսիլ բնապատկերների մեջ հաճելի բզզոց է լսվում. ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» (BEES) նախագիծն է: Մենք հավատում ենք, որ բնությունը համայնքների հզորացման բանալին է, և մեղրի կայուն արտադրության միջոցով մենք բացում ենք հնարավորությունների մի ամբողջ աշխարհ: Մեր առաքելությունն է բարելավել մեղվարտադրության արժեշղթայի որակը, որի արդյունքում մեղուները և շրջակա միջավայրը ծաղկում են ձեռք ձեռքի տված, իսկ լոռեցիները քաղում են կայուն զբաղվածության և տնտեսական աճի քաղցր պտուղները։

ՔՈԱՖԻ ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՇՂԹԱՆ

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շնորհիվ ՔՈԱՖ-ը 2020 թվականին գործարկել է «Կայուն եկամտի ապահովում՝ տնամերձերի արդյունավետ տնտեսվարման միջոցով» նորարարական նախաձեռնությունը, որը նպաստում է կայուն զարգացմանը ազնվամորու արժեշղթայի շրջանակում: Գյուղաբնակ 81 ընտանիքի ապահովելով հատապտուղների տնկիներով, կաթիլային ոռոգման արդիականացված համակարգերով և մշակության համակողմանի ուսուցմամբ՝ մենք նպաստեցինք խորքային վերափոխումներին: Արդյունքում, այս ընտանիքներն իրենց եկամտի մեկ-երրորդը վաստակում են ազնվամորու վաճառքից:

ԸՆԴԼԱՅՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ

Հայաստանի համար ձգտելով ավելի կայուն և բարեկեցիկ ապագայի՝ «Իմ անտառ Հայաստան»-ը և ՔՈԱՖ-ը 2019 թվականին միավորեցին իրենց ջանքերը՝ իրականացնելու մի ուշագրավ նախաձեռնություն, այն է՝ 1,5 հա անտառային տնկարան ստեղծել Դեբետի մեր ՍՄԱՐԹ ավանում՝ 3,280 ոտնաչափ բարձրության վրա: Այս հեռատես համագործակցությունը ոչ միայն աշխատանքով ապահովեց տեղի յոթ բնակիչների, այլև կարևոր դեր խաղաց կաղնու, հացենու, թխկու (ներառյալ Հայաստանում աճող անհետացող տեսակը), սոճու, ընկույզի և ձիու շագանակի բազմազան տեսակների տնկման գործում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org