Տվյալների հավաքագրում
Դուք կարող եք օգտվել ՔՈԱՖ-ի կայքից՝ առանց անձնական տվյալների տրամադրման: Այնուամենայնիվ, եթե Դուք ընտրում եք նվիրաբերություն կատարելու, էլեկտրոնային նամակ ուղարկելու, որպես կամավոր հայտ ներկայացնելու կամ մեր տեղեկագրին բաժանորդագրվելու գործառույթներից մեկը, անհրաժեշտ կլինի տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
Առցանց նվիրաբերություն կատարելու դեպքում Ձեզնից կպահանջվի տրամադրել անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր հարցումը մշակելու և պահպանելու համար: Սա կարող է ներառել Ձեր անունը, վճարման և առաքման փոստային հասցեները, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և վճարային քարտի համարը: Քարտի տվյալները ժամանակավորապես կպահվեն ապահով սերվերում միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է Ձեր վճարումը հաստատելու համար:
ՔՈԱՖ-ին էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում Ձեր հաղորդագրությունը և էլ. փոստի հասցեն կուղղորդվեն կազմակերպության համապատասխան բաժին։ Մենք կարող ենք պահպանել Ձեր էլ. փոստը՝ որպես մեր մշտական գրառումների մաս: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՔՈԱՖ-ին էլեկտրոնային փոստով ուղարկված ցանկացած հաղորդագրություն, նյութ, գաղափար, հայեցակետ կամ այլ տեղեկատվություն կդիտվի որպես ընկերության սեփականություն չհանդիսացող ոչ գաղտնի բովանդակություն:
Տեղեկատվության օգտագործում
Ներքին օգտագործում | Ձեր ինքնությունը հաստատող անձնական տվյալները մեր կողմից կօգտագործվեն Ձեր հարցմանը պատասխանելու կամ Ձեր նվիրաբերությանն ընթացք տալու համար: Ձեր վճարային քարտի տվյալները ժամանակավորապես կպահվեն ապահով սերվերում միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է վճարումը հատատելու համար: Մենք կարող ենք օգտագործել ձեր տվյալները՝ մեր իրադարձությունների մասին տեղեկացնելու, տեղեկագրեր ուղարկելու, նվիրաբերություններին միանալու կոչ անելու, ինչպես նաև ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռնարկությունների մասին թարմացումներ ուղարկելու համար։
Արտաքին օգտագործում / Երրորդ կողմի գործակատար | ՔՈԱՖ-ը կարող է ներգրավել երրորդ կողմի գործակատարների, որոնք կօգնեն մեզ ավելի լավ սպասարկել մեր այցելուներին և բարերարներին: Պայմանագիրը պարտավորեցնում է գործակատարներին պահպանել իրենց հասանելի տեղեկատվության գաղտնիությունն ու անվտանգությունը և սահմանափակում է դրանց օգտագործումը ՔՈԱՖ-ի կողմից ակնհայտորեն անթույլատրելի ցանկացած եղանակով։
Խնդրում ենք նկատի ունենալ. ՔՈԱՖ-ը վարձակալությամբ չի տրամադրում, վաճառում կամ տարածում բարերարների ցուցակները:
Ընտրության Ձեր տարբերակները
Մենք գիտակցում ենք, որ Դուք կարող եք ցանկանալ սահմանափակել այն եղանակները, որոնցով մենք կապ ենք հաստատում Ձեզ հետ և օգտագործում Ձեր տվյալները: Որպես լուծում՝ ՔՈԱՖ-ն առաջարկում է հետևյալ տարբերակները.
Հրաժարվել էլ. նամակներ ստանալուց՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով coaf@coaf.org էլ. հասցեին կամ հետևելով էլ. հաղորդագրության մեջ ներառված ապաբաժանորդագրման հրահանգներին:
Հրաժարվել ՔՈԱՖ-ից հեռախոսազանգեր կամ փոստային առաքանիներ ստանալուց՝ ցանկացած պահի կապ հաստատելով մեզ հետ coaf@coaf.org էլ. փոստով կամ +1(212)994-8234 հեռախոսահամարով։
Անվտանգություն
ՔՈԱՖ-ը Ձեր անձնական և վճարային քարտի տվյալները ստանում է՝ կիրառելով Secure Socket Layering (SSL) տեխնոլոգիան, որը կանխում է Ձեր տվյալների բացահայտումը երրորդ անձանց համար: SSL-ը ցանցային համակարգիչների միջև վավերացված և կոդավորված հղումներ հաստատելու ամենապահանջված արձանագրություններից է, որը գաղտնագրում է Ձեր բոլոր անձնական տվյալները (ներառյալ վճարային քարտի համարը, անունը և հասցեն) այնպես, որ այն հնարավոր չէ վերծանել համացանցի միջոցով տեղեկատվություն փոխանցելիս:
Չարտոնված մուտքը կանխելու, տվյալների ճշգրտությունը պահպանելու և տվյալների ճիշտ օգտագործումն ապահովելու համար մենք իրականացրել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական ընթացակարգեր՝ պաշտպանելու համար այն տեղեկատվությունը, որը մենք հավաքագրում ենք առցանց և անցանց (online/offline): ՔՈԱՖ-ի աշխատակիցները տեղեկացված են Ձեր տվյալների պաշտպանության կարևորության մասին՝ գաղտնիության մասին համաձայնագրով:
Թխուկներ (Cookies)
ՔՈԱՖ-ի կայքը օգտագործում է թխուկներ (փոքր նիշքեր, որոնք տեղեկություն են պահում Ձեր համակարգչի ցանցային դիտարկիչում (web browser))՝ կայքի օգտատերի փորձառությունը բարելավելու համար։ Դրանք օգտագործվում են որոշակի գործառույթներ իրականացնելու նպատակով, ինչպիսիք են գաղտնաբառերը, անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները պահպանելը, այդ տեղեկություններին համապատասխան բովանդակություն տրամադրելը և կայքի գործունեությանը հետևելը: Թխուկները չեն կարող օգտագործվել Ձեր կոշտ սկավառակից տվյալներ ստանալու, էլ. փոստի հասցեն իմանալու կամ Ձեր մասին գերզգայուն տեղեկություններ շորթելու համար: Դա պարզապես տեքստի տող է նիշքում: Դուք կարող եք կարգավորել Ձեր դիտարկիչն այնպես, որ այն Ձեզ նախազգուշացնի թխուկներ ստանալու մասին և կամ հեռացնի ստացած բոլոր թխուկները:
Հղումներ դեպի այլ կայքեր
ՔՈԱՖ-ը պատասխանատվություն չի կրում այն բոլոր կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար, որոնց նա հղում է տալիս:
Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
ՔՈԱՖ-ն իրավասու է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի փոփոխել իր քաղաքականությունը: Նման վերանայումը կարող է պայմանավորված լինել օրենսդրության, քաղաքականության, մեր կայքի կամ այլ գործոնների փոփոխություններով: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջ՝ ծանոթանալու մեր ամենավերջին քաղաքականությանը: