ՄԻԱՑԵՔ ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ՇԱՐԺՄԱՆԸ

ՍՏԵՂԾԵՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր առաքելության հիմնական ուղղությունը Հայաստանի գյուղական բնակավայրերում կայուն փոփոխությունների ստեղծումն է, և ձեր ներդրումներն այս գործում առանցքային նշանակություն ունեն: Աջակցելով մեզ՝ դուք ակտիվորեն մասնակցում եք Հայաստանի գյուղերի կրթության և համայնքային կառույցների արդեն հնացած համակարգերի վերացմանը՝ ճանապարհ հարթելով նպատակային ու կայուն զարգացման համար:

Յուրաքանչյուր նվիրաբերություն ամբողջությամբ ուղղվում է մեր կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին, որոնց նպատակն է ապահովել գյուղական համայնքներին զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներով և գործիքներով: Այս ամենը իրականություն է շնորհիվ մեր հիմնադրի/նախագահի և տնօրենների խորհրդի, որոնք պատրաստակամորեն ծածկում են վարչական բոլոր ծախսերը։ ղ

Շնորհակալ ենք, որ կիսում եք մեր տեսլականը՝ Հայաստանի եկող սերունդներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց ողջ ներուժը:

ՍՄԱՐԹ ԾՐԱԳՐԵՐ

Սոցիալական աշխատող

Raised:

Goal:

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը քեզ համար է։

Raised:

Goal:

Իրավաբան

Raised:

Goal:

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ
ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Հիշեք, որ յուրաքանչյուր ներդրում (անկախ չափից կամ ձևաչափից), կարող է էական ազդեցություն ունենալ ՔՈԱՖ-ի առաքելության առաջխաղացման և Հայաստանի մանուկներին աջակցելու վրա: Ձեր աջակցությունն անգնահատելի է և կարող է օգնել ՔՈԱՖ-ի հետագա կարևոր աշխատանքներին: Մի հապաղեք կապվել մեզ հետ coaf@coaf.org էլ. հասցեով։

ՔՈԱՖ-ի աշխատանքներին անմիջական աջակցություն ցուցաբերելու նպատակով կատարեք մեկանգամյա կամ կանոնավոր նվիրաբերություն հետևյալ տարբերակներով՝ կտրոններ, կրեդիտ քարտեր, բանկային փոխանցումներ և կրիպտոարժույթներ։

Փոստով նվիրաբերություն կատարելու համար խնդրում ենք մեր գրասենյակ ուղարկել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին դուրս գրված կտրոնը։ Հասցե՝ 149 5-րդ պողոտա, Suite 500 Նյու Յորք, NY 10010

ՔՈԱՖ-ին կարող եք ներառել Ձեր կտակի մեջ՝ նվեր թողնելով Ձեր գույքը կամ նշելով ՔՈԱՖ-ը՝ որպես կյանքի ապահովագրության քաղաքականության/կենսաթոշակային հաշվի ստացող:

Ստուգեք, արդյոք ձեր գործատուն առաջարկում է համապատասխան նվիրաբերությունների ծրագիր: Եթե այո, ապա Ձեր նվիրաբերությունը կարող է հաստատվել Ձեր գործատուի կողմից, ինչը կկրկնապատկի ազդեցությունը:

Օգտագործեք Ձեր սոցիալական մեդիայի հնարավորությունները՝ միջոցներ հայթայթելու համար։ Բարեգործական զբոսանքներից ու վազքային, հեծանվային արշավներից մինչև առցանց արշավներ. ահա, թե ինչպես կարող եք աջակցել ՔՈԱՖ-ի հատուկ ծրագրերին և նախագծերին: Մեզ պահեք Ձեր մտքում նաև ծննդյան օրվա ր այլ հատուկ առիթների դեպքում:

Ֆինանսական նվիրաբերության փոխարեն Դուք կարող եք նվիրաբերությամբ տրամադրել որոշակի ծառայություններ, այդ թվում՝ կիսվել մասնագիտական փորձառությամբ։ Կարող եք նաև ապրանքներ և ծառայություններ նվիրաբերել աճուրդների համար:

Որոշ գործատուներ առաջարկում են նվիրաբերության ծրագրեր, որոնք թույլ են տալիս ներդրումներ կատարել բարեգործական կազմակերպություններին (ինչպիսին ՔՈԱՖ-ն է) անմիջապես ձեր աշխատավարձից ՝ աշխատավարձի պահումների միջոցով:

Բարերարների կողմից առաջարկվող հիմնադրամները (DAFs) բարեգործական նվիրաբերության հաշիվներ են, որոնք թույլ են տալիս հարկերից զերծ ներդրում կատարել հիմնադրամին, ապա նաև ժամանակի ընթացքում առաջարկել դրամաշնորհներ ՔՈԱՖ-ին:

Արժեքավոր բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի նվիրաբերությունը կարող է դառնալ ՔՈԱՖ-ին աջակցելու արդյունավետ միջոց: Դուք կարող եք խուսափել կապիտալի շահույթի հարկերից և պահանջել հարկային նվազեցում՝ նվիրաբերված արժեթղթերի ամբողջ արժեքի չափով:

Հովանավորեք ՔՈԱՖ-ի դրամահավաքային միջոցառումները, ծրագրերը կամ նախագծերը, որոնք կօգնեն ծածկել ծախսերը և բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org