ՔՈԱՖ-ում մենք խորապես հավատում ենք յուրաքանչյուր անհատի բնածին ներուժին՝ սովորելու, զարգանալու և փոխակերպող փոփոխություններին խթանելու տեսանկյունից: ՍՄԱՐԹ նախաձեռնությունների միջոցով մենք տրամադրում ենք բազմաթիվ կրթական ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ ամբողջ երկրի գյուղական համայնքներին՝ ընդլայնելով գյուղաբնակ երիտասարդության մտահորիզոնը և կրթելով համարձակ մտածողների, երազողների ու ստեղծողների սերունդ:
Բարի գալուստ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոն, որտեղ նորարարությունը մեկտեղվում է 3-18 տարեկան երեխաների և երիտասարդների կրթության հետ: Այս եզակի կրթական մոդելը 2-3 տարի տևող փոխակերպող ճամփորդություն է դեպի ՍՄԱՐԹ քաղաքացիություն: Ունենալով լայն աշխարհայացք ՝ մեր շրջանավարտները դառնում են նախաձեռնող անհատներ, ովքեր պատրաստ են դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին և օգտագործել առկա հնարավորությունները:
ՍՄԱՐԹ կենտրոնի մոդելի հիմքում ընկած է ՍՄԱՐԹ քաղաքացիության փոխակերպող կրթակարգը, որը հիմնված է «գլուխ, սիրտ, ձեռք» հեղափոխական տեսության վրա։ Այս նորարարական մոտեցումը առաջնահերթություն է տալիս համակողմանի զարգացման մոտեցմանը, որը հավասարաչափ նպաստում է ուսանողների ճանաչողական (գլուխ), զգացական (սիրտ) և հոգեշարժական (ձեռք) զարգացմանը։
«Գլուխ» բաղադրիչը պատասխանատու է գիտելիքների փոխանցման, քննադատական մտածողության և ակադեմիական հմտությունների զարգացման համար, ինչն անհատին կօգնի առաջադիմություն գրանցել ժամանակակից աշխարհում։
«Սիրտ» բաղադրիչն ուղղված է սոցիալական հարմարվողականության զարգացմանը և ուշադիր անհատի կերտմանը, ինչը մեր ուսանողներին թույլ է տալիս ոչ միայն հասնել անձնական աճի, այլև դառնալ աշխարհում դրական փոփոխությունների շարժիչ ուժը:
«Ձեռք» բաղադրիչի շնորհիվ մեր ուսանողները տիրապետում են գործնական գիտելիքների լայն շրջանակի՝ տեխնիկական հմտություններից մինչև ստեղծագործականություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս դառնալ հիմնախնդիրներ լուծող և նորարար մտածող մարդիկ։
ՔՈԱՖ-ի աշակերտական խորհրդի ծրագիրը նպաստում է Արմավիրի և Արագածոտնի մարզերում գյուղաբնակ երիտասարդության քաղաքացիական ակտիվությանը: Ընդգրկելով նշված շրջանների 29 և Լոռու մարզի մեկ համայնք՝ մեր ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ և արժեքներ, որպեսզի նրանք դառնան իրական առաջնորդներ դպրոցների կառավարման, համայնքների զարգացման և պետականաշինության գործում։
ՔՈԱՖ-ի արտադպրոցական ակումբները Արմավիրի և Արագածոտնի մարզերի 29 համայնքի գյուղաբնակ երիտասարդներին առաջարկում են սպորտի, արվեստի և STEM կրթության վերաբերյալ միջոցառումների լայն շրջանակ: Այս ակումբները երիտասարդների համար ստեղծում են հնարավորություն՝ ուսումնասիրելու իրենց հոգեհարազատ ոլորտները, բացահայտելու սեփական ցանկությունները և զարգացնելու իրենց տաղանդները զվարճալի ու նպաստավոր միջավայրում:
Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ՔՈԱՖ-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացնում են նորարարական նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի գյուղերի՝ անգլալեզու կրթության զարգացմանն ու մշակութային հարստացման ապահովմանը: Մինչ օրս անգլերենի «Աքսես» ծրագիրն էական ազդեցություն է ունեցել ավելի քան 2,000 գյուղաբնակ երեխայի կյանքի որակի վրա՝ սովորեցնելով նրանց անհրաժեշտ հմտություններ աշխարհի ցանկացած անկյունում հաջողության հասնելու համար։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ