ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՈԱՖ-ը սպասարկում է Հայաստանի և Արցախի մի քանի մարզերի, այդ թվում՝ Արմավիր, Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ և Ստեփանակերտ, ընդհանուր առմամբ ՝ 82 համայնքի:

Այո, ուրախ ենք, որ հետաքրքրված եք որպես կամավոր մեր թիմին միանալու և Հայաստանի գյուղերի վրա դրական ազդեցություն ունենալու հեռանկարով։ Խնդրում ենք լրացնել այս հայտադիմումը, կցել CV-ն, ուղեկցող նամակը, և սպասել հետադարձ կապի:

Հայտերի առկայության դեպքում դրանք ներկայացվում են մեր կայքում և սոցիալական ցանցերում: Ուշադիր ծանոթացեք ընդունելության պահանջներին, որպեսզի հայտը լինի ճշգրիտ և «հաջողակ»։

Մեր բոլոր նախաձեռնությունների մասնակցությունն անվճար է՝ ներառյալ կրթական, առողջապահական, տնտեսական ծրագրեր, ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայություններ։

Մեր շրջանավարտներին մենք տրամադրում ենք կարիերայի զարգացման փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում օգտվել կրթաթոշակներից, մասնագիտական պրակտիկայից, մենթորական ծրագրերից և աշխատանքի ընդունմանը նպաստող թրեյնինգներից:

Այո՜, մենք կազմակերպում ենք ամառային ճամբարներ մեր շահառու համայնքների պատանիների և երիտասարդների համար։

Այո՜, կիսվեք ձեր ձեռքբերումներով և մոտիվացիայով «Սմարթամեջ»-ի միջոցով: Խնդրում ենք ուղարկել մեզ ձեր CV-ն և ելույթի ներածությունը՝ որպես հրավիրյալ բանախոս։

Իհարկե, խնդրում ենք միայն նախապես ամրագրել այցը՝ զանգահարելով +374 60 705070 հեռախոսահամարին։

Այո՜, մենք այս պահին աշխատում ենք Լոռու հաջողված ավանի կրկնօրինակման ուղղությամբ Արմավիրում, Գորիսում, Կապանում և Գյումրիում: Լոռու ներկայիս ՍՄԱՐԹ ավանը բացառիկ ենթակառուցվածք է, որը մշակվել է՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի։ Այն բաղկացած է ՍՄԱՐԹ կենտրոնից, Կոնցեպտ հյուրանոցից, այցելուների կենտրոնից, համաժողովների կենտրոնից և տարածաշրջանին հատուկ լրացուցիչ այլ հարմարություններից:

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին նամակ գրելով՝ կարելի է արագ ու հեշտ կապ հաստատել հյուրանոցի անձնակազմի հետ՝ տեղեկատվության, սենյակների հասանելիության և ամրագրման համար, կամ այցելել concepthotel.am։

Հյուրանոցի աշխատակազմի հետ ուղիղ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել +374 60 700050 հեռախոսահամարով կամ գրել info@concepthotel.am էլեկտրոնային հասցեին։

ՔՈԱՖ-ը ֆինանսական կամ նյութական որևէ աջակցություն չի ցուցաբերում ընտանիքներին ու անհատներին։ Մեր նպատակն է բարելավել գյուղացու կյանքի որակն ու հզորացնել գոյություն ունեցող հաստատությունները։ Համայնքահեն զարգացման ծրագրերի շնորհիվ մենք նոր գիտելիք ու հմտություններ ենք փոխանցում գյուղերի բնակիչներին՝ զարկ տալով նրանց հետաքրքրություններին ու ստեղծելով նոր հնարավորություններ ինքնաարտահայտվելու համար։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org