Վահագնաձոր` մի գյուղ լիքը մանուկներ

[vc_row type=”vc_default” css=”.vc_custom_1559220754082{margin-top: 5% !important;}”][vc_column el_class=”blog-texts”][vc_column_text]Երեկոյան 8-ի կողմերը, եթե հանկարծ հայտնվեք Վահագնաձոր գյուղի խաղահրապարակում ու լսեք, թե ինչպես են երեխաները միաձայն «Բա-թո~ւմ, Բա-թո~ւմ» վանկարկում, մի շփոթվեք, դուք տակավին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում եք:

Պարզապես երեխաներն անհամբեր սպասում են Երևան-Բաթում գնացքի ժամանմանը:

Ամառվա ընթացքում Երևան-Բաթում գնացքը կարճատև դադար է առնում Վահագնաձորի կայանում: Այդ կարճ դադարի ընթացքում գյուղի երեխաները հասցնում են գնացքի ուղեւորներին իրենց աղբյուրի սառը ջուրը հյուրասիրել, իսկ ուղևորները երեխաներին` քաղցրավենիք:

 

6-ամյա Արթուրն այնքան է կապվել կատվի ձագերի հետ, որ չի համաձայնվում որևէ մեկին խնամության տալ նրանց:

 

Մայր ու որդի։

 

Տնեցիք կատակով ասում են, որ 3-ամյա Դանիելը հավերի «հոգեառն» է: Ամբողջ օրը հավերին բակով մեկ վազեցնում է:

 

Եթե կա ջուր, ուրեմն ամեն օր էլ Վարդավառ է:

 

Վահագնաձորում, ինչպես և Լոռու մի շարք գյուղերում, ամռան ամսիներին երեխաների թիվը եռապատկվում է: Երեխաների մեծ մասն ամառային արձակունրդներն անց է կացնում գյուղում:

 

Երևան-Բաթում գնացքը Վահագնաձորի կայանում: Այսօր հաջող օր չէր. հյուրասիրություն չեղավ:

 

Գյուղում երեխաների միակ ժամանցի վայրը փոքրիկ խաղահրապարակն է ու կայանի մերձակա տարածքը: Շուտով, սակայն, մինի ֆուտբոլի դաշտ կունենան:

 

3-ամյա Սևակը, չնայած բավական «երիտասարդ» տարիքին ու գյուղամիջյան քարքարոտ ճանապարհներին, հմուտ հեծանվորդ է:

 

9-ամյա Հասմիկի դեմքը, երբ հեծանիվ վարելու իր հերթն է գալիս: Քույրերը հինգն են, հեծանիվը` մեկը:

 

Ամառն ավարտվեց, Երևան-Բաթում գնացքի սեզոնը շուտով կավարտվի:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org