Աստղերին մոտ` Սթարմուսը ՍՄԱՐԹ-ում

«Starmus VI» գիտության և արվեստի փառատոնը մեկ օրով Դեբետում (Լոռի) էր` ՍՄԱՐԹ-ում: Հինգ բանախոսներ`աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ սմարթացիներին (և ոչ միայն) պատմեցին տիեզերքի, աստղաֆիզիկայի, ինժեներիայի մասին: Առանցքային թեման, իհարկե, Մարսն էր, որի վրա վայրէջք կատարելու 50-ամյակին էլ նվիրված էր փառատոնը:

Մինչ ուսանողների մի մասը հերթափոխով ելույթներն էին լսում, մնացածները ծանոթանում էին փառատոնի շրջանակներում կազմակերպված տոնավաճառին` ամեն ինչ արտադրված Լոռիում:

Մթնելուն պես էլ աստղեր հայտնվեցին բեմում ու երկնքում: Ռոքի սիրահարները վայելեցին համերգը, իսկ երեխաները, իրար հերթ չտալով, աստղադիտակներով հիացած աստղերն ու մոլորակներն էին ուսումնասիրում:

«Հրաշալի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում»,- թումանյանական այս խոսքերով է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ողջունել փառատոնի մասնակիցներին։

Աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը բանախոսների թվում էր:

Տիեզերքը հետաքրքիր է բոլորին:

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Հաբարդը ՆԱՍԱ-ի Մարսի նախագծի առաջին ղեկավարն է: Պատկերացնու՞մ եք` ինչքան բան գիտի նա Մարսի մասին:

ՆԱՍԱ-ի ինժեներ Արբի Կարապետյանին երեխաները երկար ժամանակ բաց չէին թողնում։ Նրանք շատ են հետաքրքված Մարսի հետազոտությամբ՝ մասնավորապես ‘’Curiosity’’ մարսագնացի արդյունքներից։

Սթարմուսի հյուրերը Լոռու աշնան արևն են վայելում ՍՄԱՐԹ ավանում։

ՍՄԱՐԹացիները տոնավաճառում ծանոթանում են տեղացի արտադրողների ու արվեստագետների ձեռքի աշխատանքներին։

Արտադրված է Ամրակից գյուղում։

Ռաֆթինգի անվտանգության կանոններին են ծանոթանում։

Սթարմուսի ժամանակ աստղերի պակաս չկար ո՛չ երկնքում, ո՛չ բեմի վրա։

Երաժիշտները վայելում են կոլեգաների ելույթը։

Rozen Tal ռոք խումբը լավ «աղմուկ արեց»:

Բեմահարթակը Դոգմայինն է։

Երբ բեմում սիրելի խումբն է երգում:

Եթե առիթ կա հայտնվել սիրելի երգչուհի Մանիժայի հետ նույն բեմին, ապա կարելի է կարճ ժամանակով Վանից դառնալ Վանյա, մանավանդ որ երգն էլ կոչվում է «Վանյա»։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org