Թավ կանաչ սարերով շրջապատված՝ իր բարձրադիր պատվանդանի վրա հաղթական կանգնած է Վահագն Վիշապաքաղը։ Նա խրոխտ հայացքով հսկում է գյուղն ու իր «ոտքերի տակ» վազվզող երեխաներին։
Բարի գալուստ բարձրադիր լեռների ու ցորյանի ծովերի մեջ սուզված Վահագնի գյուղ (Լոռու մարզ), որի դարպասները, ինչպես արդեն հասկացաք, 1973 թվականից հսկում է անձամբ Վահագն Վիշապաքաղը։
Ամառվա ամենաթեժ ժամանակն է, իսկ դա նշանակում է, որ գյուղացիք ժրաջան մեղուների պես ցրվել են դաշտերով, սարերով ու ձորերով։ Խոր աշնանը միայն գյուղը իրար գլուխ կհավաքվի։
Եկեք մենք էլ ամռան զով «քամու թևին նստած» մի պտույտ անենք Վահագնիի սարերի վրայով, ձորի միջով ու գետի հոսքով։