Դասերն ավարտված են, քննությունները՝ հանձնած։ Ճիշտ ժամանակն է հագնել դեղին վերնաշապիկն ու ընտրել «ՍՄԱՐԹ-ի ամառային ծրագրեր 2022» գործառույթը։
Եվ այսպես, 12-18 տարեկան 360 երեխա Լոռու մարզի 28 համայնքներից գժական նախագծեր ու պրոդուկտներ է ստեղծել 18 ծրագրի շրջանակներում։
Երկուական շաբաթների ընթացքում ծրագրային նախագծերին զուգահեռ ինչ ասես, որ չեն արել. Մորզեի այբուբենով հաղորդագրություններ փոխանցել ու ապակոդավորել, խոտերի վրա թիմով դահուկ քշել, գանձեր փնտրել, մրցել «ամենախելացի ՍՄԱՐԹ-ացի» կոչման համար… Մի խոսքով, փորձել են «սեփական գլխից վերև թռնել» բառիս բուն և փոխաբերական իմաստով։