Նոր սկսվող աշունը Լոռու Բազում գյուղում

Տարվա բոլոր եղանակներն արտահայտիչ են Լոռու Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին թաքնված համանուն Բազում գյուղում։ Դե, պատկերացրե՛ք՝ որքան գեղեցիկ է նոր-նոր սկսվող աշունը։

Լեռնային ռելիեֆով այս գյուղն ունի 900-ից ավելի բնակիչներ, որոնք զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ՝ այնքան, որքան թույլ է տալիս իրենց բնակավայրը։

Նրանք ձեզ կպատմեն խմելու և ոռոգման ջրի խնդիրների, հողատարածքների սակավության ու եղանակի կողմից պարբերաբար ուղարկվող «անակնկալների»  մասին (կարկուտներն այստեղ հաճախ են լինում»)։ 

Այս օրերին գյուղում շրջելիս գյուղացիներին կտեսնեք կարտոֆիլ քանդելիս։ Թեև բերքը հաճախ ակնկալիքների չի համապատասխանում, անակնկալների սովոր գյուղացիները պատրաստվում են գալիք տարվան՝ գոմաղբ ցանում, որ լավը լինի մյուս տարվա բերքը։ 

Բազումի երիտասարդ բնակիչներից են ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողները։ Այս և Լոռու այլ 26 համայնքներից ավտոբուսներն ամեն օր հավաքում են տեղի երիտասարդներին ու ճանապարհ ընկնում Դեբետ՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, որտեղ նրանց սպասում է տեխնոլոգիայով հարուստ ու ժամանակակից լուծումներով կրթությունը։

Բազումի ՍՄԱՐԹ-ի «վետերաններից» է 16-ամյա Աստղիկ Ծատուրյանը․ «Մեր համայնքից ՍՄԱՐԹ կենտրոնում առաջին գրանցվողներից եմ եղել»,- պատմում է Աղտղիկը՝ ավելացնելով, որ կենտրոնում ունեցած իր ամենամեծ ձեռքբերումը նոր ընկերներն են։ 

Աստղիկը ՍՄԱՐԹ-ում այժմ թվային նկարչության է հաճախում, իսկ մինչ այդ՝ անգլերենի, նկարչության և մեխանիկայի։ Ասում է՝ ՍՄԱՐԹ-ը դպրոցի դասերից տարբերվում է տեխնոլոգիաներով հարուստ դասավանդման մոտեցմամբ, դասապրոցեսով, ու ինչ խոսք, շատ է սիրում այն հանգամանքը, որ այստեղ տնային աշխատանքներ չկան։  

Այնպես, ինչպես ՍՄԱՐԹ-ն է իրար կապել տասնյակ համայնքների երիտասարդների, Բազումը նոր կապեր է ձեռք բերում համայնքում կառուցվող ճանապարհներով։

Գյուղում այս պահին ամենամեծ իրադարձությունը ընթացող ճանապարհաշինարարությունն է, որ զարգացման նոր ուղիներ կբացի համայնքի համար։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org