8407 բուժված ատամը մի ամբողջ ժպիտ արժե

Հայաստանի գյուղաբնակ երեխաների 8704 ատամ է բուժվել՝ շնորհիվ ՔՈԱՖ-ի անվճար ատամնաբուժական ծառայությունների։

Այլ կերպ՝ 5325 հայ երեխա այսօր ավելի առողջ է ժպտում։

Գեղեցիկ և առողջ ժպիտը անհրաժեշտ գիտելիքի ու ատամների ճիշտ խնամքի արդյունք է։ Ատամը մարդու մարմնի միակ մասն է, որ ինքն իրեն բուժել չի կարող։ Ուստի այսօր մենք մի քանի գործնական խորհուրդներով կթարմացնենք բերանի խոռոչի հիգիենային ու ճիշտ խնամքին վերավերող գիտելիքներն ու նաև կպատմենք, թե ինչպես ենք այս իմացություններն ու մշակույթը փոխանցում և սերմանում մեր ուսանողների շրջանում։

Համաձայն ՔՈԱՖ-ի բժիշկների վերջին տարիների հետազոտությունների՝ շահառու համայնքներում մինչև 18 տարեկան երեխաների 95%-ի մոտ ատամների կարիես կա։ Դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում 6-12 տարեկան երեխաներին (99%)։ Հաշվի առնելով ատամնային կարիեսի տարածվածությունը երեխաների շրջանում՝ մեր շահառու համայնքներից տարեկան 700 երեխա հնարավորություն է ունենում օգտվել  ատամնաբուժական անվճար ծառայություններից։

Համագործակցությունը ՔՈԱՖ-ի աջակից սփյուռքայ ատամնաբուժների հետ նշանակալիորեն ընդլայնել է մեր ատամնաբուժական ծրագրերի մաստշաբներն ու որակը։ ՔՈԱՖ-ի վաղեմի բարեկամ դոկտոր Ռոբերտ Բաղրամյանը նշանակալի ներդրում է ունեցել ատամնաբուժական ծառայությունների մշակման գործում ու տարիներ շարունակ ՔՈԱՖ-ի խորհրդատուն է եղել։ Մեր ատամնակայանների գաղափարն էլ (ատամները լվանալու համար նախատեսված լվացարաններ, որ տեղադրված են դպրոցի ճաշարաններին կից) ծնվեց դոկտոր Դենիս Կլաչոյանի հետ քննարկման արդյունքում․ վերջինս պատմում էր Բրազիլիայի բժիշկների փորձի մասին, ովքեր հենց ատամնաբուժարաններում փոքրիկներին սովորեցնում էին խնամել ատամները։

Գյուղաբնակ երեխաները հազվադեպ են այցելում ատամնաբույժին, գյուղերում խմելու ջրի խնդիր կա, ՔՈԱՖ-ն էլ որոշեց յուրացնել այդ մոդելը մեր դպրոցներում։ Այժմ շահառու գյուղերի 1-4-րդ դասարանի երեխաներն ամեն օր բալանսավորված սնունդ են ստանում ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգված դպրոցական ճաշարաններում։ Մինչ օրս մենք 33 ատամնակայան ենք հիմնել Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցներում։

Ատամնակայանի հայեցակարգը շատերին է հրապուրել։ Արցախում՝ Շուշիի դպրոցներից մեկում, նման ատամնակայան է հիմնադրվել, և իրենք էլ պարբերաբար աշխատում են ՔՈԱՖ-ի հետ՝ խթանելու համար բերանի խոռոչի հիգիենայի մշակույթը դպրոցահասակների շրջանում։

Ատամնափուտի ամենատարածված պատճառներից են բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքը, սխալ սննդակարգը և ժառանգական կանխատրամադրվածությունը։ 2009 թվականից ՔՈԱՖ-ի Առողջապահական ծրագրերն իրագործվում են Հայաստանի 15 գյուղերում։ Բացի ատամնաբուժական ծառայություններից, շարունակաբար իրազեկության բարձրացման սեմինարներ և առողջ ապրելակերպի ծրագրեր ենք իրականացնում։ Ահա մի քանի խորհուրդ Առողջապահական ծրագրերի ղեկավար Լուսինե Սահակյանից ավելի առողջ ժպիտ ունենալու համար․

  • Միշտ հիշենք 2×2 -ի կանոնը․ լվանում ենք ատամները օրական երկու անգամ՝ երկու րոպե շարունակ
  • Խուսափում ենք շաքար պարունակող սննդից ու (հատկապես) ըմպելիքներից
  • Բալանսավորված ենք սնվում․ բանջարեղենից՝ գազար, մրգերից՝ խնձոր, կանաչեղենից՝ նեխուր (դրանք հարուստ են քսիլիտով, որը կանխում է ատամնափուտը)
  • Փոխում ենք ատամների խոզանակը գոնե երեք ամիսը մեկ։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org