Լեռան գագաթին կամ անիվների վրա․ արժանապատիվ Լեռնագոգը

Առավոտյան 5-ն է, արևն ուր որ է կլցվի փոքրիկ Լեռնագոգ (Հայաստանի ամենափոքր մարզի՝ Արմավիրի գյուղերից է)։ Մարզը հիմնականում գյուղատնտեսական հողերից է բաղկացած։ Այստեղ՝ Արարատյան դաշտավայրի հենց սրտում, մարդիկ խաղող են աճեցնում, արևահամ լոլիկներ ու ախորժաբեր ծիրաններ։

Ու թեև Լեռնագոգը հարուստ բնությամբ աչքի չի ընկնում, բայց մի եզակի բնութագիր ունի, որով իրավամբ կարող է հպարտանալ։ Լեռնագոգը Հայաստանի ամենամաքուր (՜) գյուղերից մեկն է։ Մարդիկ հոգատար են իրենց շրջապատի հանդեպ և դա սերնդեսերունդ փոխանցելու հրաշալի մշակույթ ունեն։ Աչալուրջ միտքը ու նաև փողոցներում ամենուր տեղադրված աղբարկղերն անընդհատ հուշում են, որ պետք է մաքուր ու կոկիկ պահել շրջակայքը։ Լեռնագոգցիները մի քանի անգամ հավաքվել ու միասին մաքրել են համայնքը՝ մաքուր էջից սկսելով իրենց գյուղական կյանքը։

Փողոցները լի են երիտասարդ հեծանվորդներով․ սա նոր Լեռնագոգն է։ «Մեր գյուղում հեծանիվ վարելը նորաձև է դարձել։ Իսկապես վարակիչ է, ամենքն ուզում են հեծանիվ ունենալ։ Եթե պատահմամբ երեկյան ժամի հայտնվեք այստեղ, հեծանիվներով մի 30 երեխա կտեսնեք»,- պատմում է Նարե Գալստյանը՝ ՔՈԱՖ-ի շրջանավարտը Լեռնագոգից։ Նա այն առաջին սերնդից է, որ դպրոց է գնացել ՔՈԱՖ-ի կողմից հիմնանորոգված շենքում։

Նարեն դժվարությամբ էր հավատում, որ վերանորոգված այն դպրոցը, ուր ոտք է դրել, նախկին խարխուլ շենքն էր։ ՔՈԱՖ-ի հիմնած ստեղծագործարանը իր ամենասիրելի դասասենյակն էր։ «Սեղանները ոչ ստանդարտ էին, կամ կլոր էին՝ խմբային քննարկումների համար, կամ առանձնանում էին, որ անհատական աշխատանքի տարածք դառնան։ Մաքրվող մակերեսով սեղաններ ունեինք անգամ»,- ոգևորությամբ է հիշում Նարեն։ Վստահ է, որ կրթական միջավայրի տեսքը իրապես կենսական է ստեղծարար և հնարամիտ անհատ ձևավորելու գործում։ Դպրոցին նվիրաբերված համակարգիչներն էլ նոր շունչ բերեցին երեխաներին, ովքեր մուտք ունեցան ուսումնական անսպառ ռեսուրսների։   

Դպրոցական կրթական ծրագրերից բացի՝ անգլերենի «Աքսես»-ը, նկարչությունը, բանավեճի ակումբը և բասկետբոլը, մենք նաև անվճար լոգոպեդական, սոցիալական աշխատանքի, ատամների խնամքի և առողջապահական ծառայություններ ենք մատուցում Լեռնագոգում։ Այս համայնքը մեկն է տասնյակ գյուղերից, որտեղ ՔՈԱՖ-ը ոչ միայն վերանորոգել է բուժհաստատությունը, այլև ժամանակ առ ժամանակ բժշկական թարմ նյութեր ու սարքավորումներ է տրամադրում։

Իսկ եթե մտածում եք՝ ի՞նչ հետաքրքիր զբաղմունք կա Լեռնագոգում՝ արշավը։ Իրար թիկնած սարերը արշավական զբոսաշրջիկների համար չտեսնված վայր են, մանավանդ որ գյուղն էլ Երևանին բավականին մոտ է։ Գյուղի խորհրդանիշներից մեկը «1915» գրվածքով լեռն է, թիկունքին՝ Արարատը։ Ամեն ապրիլի 24-ին լեռնագոգցիները՝ փոքրից մեծ, բարձրանում են այդ լեռը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։

Արմավիրը ՔՈԱՖ-ի պատմության առանցքային միջավայր է, չէ՞ որ հենց այստեղ են դեռ 2004 թ․ մեկնարկել մեր զարգացման ծրագրերը։ Լեռնագոգն էլ այն համայնքն է, որտեղ տասնամյակ առաջվա դպրոցականներն այսօր ՔՈԱՖ-ի դեսպաններն են։ Նրանցից երեքը ՔՈԱՖ-ում են աշխատում, մյուսներն էլ հաջողությամբ մասնագիտական ուղի են հարթում բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org