Հյուրանոցի Բարմեն

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես հյուրընկալության և սպասարկման ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում բարմենի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարել հյուրանոցի բարի ընդհանուր աշխատանքները։
  • Տիրապետել բարի մենյուին, ալկոհոլային և ոչ ալկոհոլային  խմիչքների, կոկտեյլների և տարատեսակ սուրճերի պատրաստման կարգին։
  • Պատրաստել բարի մենյուի խմիչքները՝ ըստ պատվերների։
  • Վարել բարի պահեստը, պատվերների պահանջարկը ներկայացնել անմիջական ղեկավարին։
  • Ընդունել և պահեստավորել  անհրաժեշտ ապրանքները։
  • Վերհանել հաճախորդների կարիքները, ցանկությունները, մշակել համապատասխան առաջարկներ։
  •  Պարբերաբար օժանդակել մենյուի թարմացման աշխատանքներին։

    ՔՈ ԹԻՄԸ

    Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում բարմենի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի Ռեստորանի վերահսկողի անմիջական ղեկավարությամբ։

    ԴՈՒ

    Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

    ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

    • Անգլերեն բանավոր խոսքին։ 
    • Սպասարկման ոլորտի առանձնահատկություններին, քանի որ ունես սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։
    • Ռուսերեն բանավոր խոսքին՝ որպես առավելություն։

    ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

    • Արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։
    • Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին։
    • Հաճախորդների հետ հաղորդակցվել բարեհամբույր։

    ԴՈՒ ԼԻՆԵՍ

    • Պատրաստ մասնագիտական զարգացման։
    • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
    • Պարտաճանաչ և արագաշարժ։

    ՄԵՆՔ

    «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

    2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

    ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

    ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

    • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
    • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
    • Մրցակցային աշխատավարձ,
    • Մասնագիտական աճի հնարավորություններ,
    • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
    • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

    ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

    Վերջնաժամկետը՝ 2024թ․ հոկտեմբերի 31 -ի օրվա ավարտն է։

    Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

    ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

    2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

    ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

    Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

    100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

    Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

    Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

    ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

    ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

    Նյու Յորք, ԱՄՆ
    149 5-րդ պողոտա, Suite 500
    Նյու Յորք, NY 10010
    +1 (212) 994-8234

    Երևան, Հայաստան
    Մելիք Ադամյան 2/2
    Երևան 0010, ՀՀ
    +374 10 502076
    coaf@coaf.org