Առողջ ապրելակերպը՝ սովորություն

Առողջ ապրելակերպը սկսվում է ամենօրյա պարզ քայլերից, որոնք կարող են դրական ներազդել մարդու առողջության վրա ողջ կյանքի ընթացքում։ Այս համոզմունքով ՀՀ առողջապահության նախարարությունը երեք տարի անընդմեջ իրականացրել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրով հանրային իրազեկման արշավ։ Այս տարի այն կիրականացվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) անմիջական ներգրավվածությամբ և Պարենի համաշխարհային ծրագրի մասնակցությամբ։
Նախաձեռնությունը կընդգրկի հանրապետության 10 մարզերն ու մայրաքաղաքը՝ իրազեկելով հազարավոր մարդկանց ու փոխակերպելով նրանց մոտեցումներն առողջ ապրելակերպի վերաբերյալ։
Արշավի հիմնական նպատակներն են

Ձևավորել առողջ սնվելու սովորություն

Խրախուսել ֆիզիկական ակտիվությունը

Զարգացնել հոգեկան առողջության հանդեպ գիտակցված վերաբերմունք

Բարձրացնել հիգիենայի կարևորության ընկալումը
Միացի՛ր առողջ ապրելակերպի արշավին
Ե՞րբ, որտե՞ղ
Սյունիքի մարզ
Սիսիան
Սեպտեմբերի 8
Վայոց ձորի մարզ
Ռինդ
Սեպտեմբերի 9
Շիրակի մարզ
Արթիկ
Սեպտեմբերի 12
Գեղարքունիքի մարզ
Գավառ
Սեպտեմբերի 15
Լոռու մարզ
Ալավերդի
Սեպտեմբերի 17
Տավուշի մարզ
Դիլիջան
Սեպտեմբերի 22
Արագածոտնի մարզ
Ապարան
Սեպտեմբերի 24
Կոտայքի մարզ
Չարենցավան
Սեպտեմբերի 26
Արարատի մարզ
Մասիս
Հոկտեմբերի 1
Արմավիրի մարզ
Մեծամոր
Հոկտեմբերի 6
Երևան
Անգլիական այգի
Հոկտեմբերի 9
Առողջ ապրելակերպը սովորություն դարձնել հնարավոր է յուրաքանչյուր տարիքում, և այս արշավի նպատակն է ուղղորդել ու աջակցել քեզ այդ ճանապարհին։ Մասնավորապես, տեղեկատվական տաղավարների բովանդակությունը մշակվել է՝ հաշվի առնելով բոլոր տարիքային խմբերի կարիքներն ու առողջության առկա վիճակագրական տվյալները։

Ի՞նչ սպասել
10։00 – 10։30
Տեղեկատվական պաստառներով քայլերթ՝ որպես արշավի մեկնարկ
10։30 – 10։40
Միջոցառման բացում
10։40 – 11։55
Միջդպրոցական մարզական խաղեր, որոնք խթանում են թիմային աշխատանքն ու ֆիզիկական ակտիվությունը
11:55 – 12։45
Շրջայց առողջ սննդի տաղավարներում, հյուրասիրություն
12:45 – 13:45
Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում առողջ ապրելակերպի տեղեկատվական-ինտերակտիվ տաղավարներում
13:45 – 14:00
Խմբային պարեր, պարային շարժումների ուսուցում
14:00 – 14:20
Մասնակից դպրոցների տեղեկատվական պաստառների ներկայացում
14:20 – 14:25
Միջդպրոցական մարզական խաղերի մրցանակաբաշխություն
14:25 – 14:45
Խմբային պար, միջոցառման փակում
Հայաստանում առողջ ապրելակերպը կարող է վերածվել նոր մշակույթի՝ կանխարգելելով հիվանդություններն ու բարելավելով կյանքի որակը։
Միացի՛ր մեզ քո համայնքում
Բացահայտե՛նք առողջ ապրելակերպի հրաշքը
ՀՀ առողջապահության նախարարության և ՔՈԱՖ-ի համատեղ «Առողջ ապրելակերպը՝ սովորություն» 2025 արշավի ընթացքում դու հնարավորություն կունենաս շրջելու թեմատիկ ինտերակտիվ տաղավարներով, որոնցից յուրաքանչյուրը նախագծված է՝ խթանելու ձեր ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը։ Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումից մինչև ձեռքերը հաճախ լվանալու կարևորություն, բերանի խոռոչի հիգիենայինց մինչև սթրեսի կառավարում, ճիշտ սննդակարգ և շատ ավելին. բաց մի՛ թող խաղային, ճանաչողական ու ուսուցողական ձևաչափով մեր նախաձեռնությունները համապատասխան տաղավարներում։

Բերանի խոռոչի հիգիենա
Ճի՛շտ խնամիր ատամներդ, դրանք ավելի առողջ պահելու համար | COAF

Զարկերակային ճնշման և շաքարային դիաբետի սքրինինգ
Վերահսկի՛ր և կանխարգելի՛ր առողջ լինելու համար | COAF

Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում
Ճի՛շտ սնվիր և շա՛տ շարժվիր առողջ քաշ ունենալու համար | COAF

Մաքուր ձեռքեր
Պահպանի՛ր հիգիենայի կանոնները չհիվանդանալու համար | COAF

Հոգեկան առողջություն
Հո՛գ տար ներքին աշխարհիդ մասին ավելի ներդաշնակ լինելու համար | COAF

Արտաբերական ապարատի մարզում/խոսքի շտկում
Հղկի՛ր խոսքդ միտքդ հստակ արտահայտելու համար | COAF

Առողջ սնունդ
Սնվիր ճի՛շտ առողջ լինելու համար | WFP
Դարձրո՛ւ առողջ ապրելակերպը սովորություն



Միացի՛ր մեզ քո մարզում/բնակավայրում և դարձրո՛ւ առողջ ապրելակերպը սովորություն։ Մասնակցությունն անվճար է և բաց (նույնիսկ՝ պարտադիր) բոլորի համար։