ՔՈ ԴԵՐԸ
Եթե չինարենի (Մանդարին բարբառի) մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%)
- Մշակել չինարեն ծրագրի տեսական և գործնական բովանդակությունը և համապատասխանեցնել այն միջազգային և ազգային չափորոշիչներին։
- Հընթացս ստեղծել և/կամ բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները և էլեկտրոնային ուսուցման առաջադրանքները։
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված կրթական վերջնարդյունքները։
- Ստուգել և գնահատել էլեկտրոնային ուսուցման առաջադրանքներն ու տեղեկացնել ուսանողներին ծրագրային պահանջների, մասնակցության և գնահատման գործընթացների մասին։
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ՝ ուսուցանելով նրանց չինարենի HSK level 1-2 մակարդակները։
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
- Մշակել ծրագրի կրթական վերջնարդյունքներն ու աշխատել ծրագրային նպատակների իրականացման ուղղությամբ։
- Յուրաքանչյուր դասընթացի ավարտին պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
- Օժանդակել կրթական օժանդակ նյութերի ու վարժանքների մշակմանը՝ տարատեսակ կրթական կարիքներով ուսանողների համար։
Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)
- Յուրաքանչյուր ուսանողի և/կամ ծնողի տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
- Արդյունավետ աշխատել թիմում՝ փորձելով ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր։
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը։
- Մասնակցություն հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։
ՔՈ ԹԻՄԸ
Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելով, դու միանալու ես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և աշխատելու ես գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Չինարենին և դասավանդման մեթոդներին, քանի որ ունես 4-րդ մակարդակի (HSK) վկայական կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ չինարենի ոլորտում։
- Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին, գործընթացներին։
- Ոչ ֆորմալ կրթական բովանդակություն ստեղծելու հմտություններին։
- Երեխաների հետ անհատական և խմբային աշխատանքների նրբություններին։
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են չինարենի դասընթացների ժամանակ):
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
- Բաց նորարարության համար և քննադատ:
- Պատասխանատու և հաշվետու:
- Մեդիագրագետ:
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ օգօստոսի 20-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։